Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

Ճանապարհ դեպի ուրիշ աշխարհ…

Աշխարհ, որը տարբերվում է… Ամեն օր տանից դուրս եմ գալիս, և ուղևորվում «Սայաթ Նովայի» անվան երաժշտական դպրոց: Մի օր՝ կիթառի դասի, մի օր՝ սոլֆեջիոյի, մի օր՝ երաժշտական գրականության և այլն: Եվ մինչ հասնելը, ճանապարհին ընկնում եմ մտքերիս գիրկը: Հաճախ մտածում եմ «դասական» դարաշրջանի մասին, ինչպիսին է եղել երաժշտությունը այդ ժամանակ… Գիտեմ: Ոչ ոք չէր սիրում այդ ժամանակաշրջանի երաժշտությունը, ոչ ոք չէր հավանում: Բայց միշտ էլ այդպես է, նույնիսկ մարդկանց օրինակի վրա: Շատ խելացի մարդիկ ապրում են, չարչարվում, փորձում մի օգուտ տալ աշխարհին: Բայց նրանց ոչ ոք չի աջակցում, չի ճանաչում… Հետո, երբ գալիս է նրանց այս կյանքից հեռանալու ժամանակը, նրան հիշում են, մեծարում… Նույն բանը տեղի է ունեցել այդ ժամանակ: Դասական երաժշտությունը այդ դարաշրջանում չեն սիրել, իսկ հետո երբ այն ամբողջովին մոռացվել է բոլորի կողմից, եկել է ուրիշ ժամանակաշրջան, բոլորին սկսել է դուր գալ դասականը, սկսել են սիրել, նվագել, ստեղծագործել: Մի խոսքով, այսպես մտորելով, պատկերացնելով, երևակայելով, ճանապարհորդվում եմ դեպի ուրիշ աշխարհ: Երաժշտական աշխարհ, որը լեցուն է վառ գույներով, ուրախ նոտաներով և տրամադրությամբ:

Оставьте комментарий