Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

«Գիքորի կերպարի ֆենոմենը»

Գիքորի կերպարի ֆենոմենը կարծում եմ շատ հատուկ էր այդ ժամանակաշրջանի համար, և հատկապես կովկասյան ու ասիական երկրների համար: Այդ ժամանակաշրջանում գյուղացի մարդիկ Հայաստանում գրեթե անգրագետ էին և անկիրթ: Գիքորի հայրը Գիքորին տանում էր «մեծ» քաղաք, որպեսզի «մարդ դառնար», այսինքն՝ կրթվեր, որևէ արհեստ սովորեր, նույնիսկ վաճառականի գործը սովորելը արդեն մեծ ձեռքբերում կհամարվեր: Հովհաննես Թումանյանը լինելով ծնունդով լոռեցի Գիքորի ֆենոմենով երևի ցանկացել է ցույց տալ, թե որքան կարևոր է եղել կրթությունը, գրագիտությունը, նույնիսկ գյուղացի երեխաների համար: Ոչ քիչ կարևոր էր նրանց ծնողների կրթված և տեղեկացված լինելը: «Գիքորը» պատմվածքի մեջ փոքրիկ Գիքորը երևի թե զոհն է դառնում նաև իր ծնողների անկրթության և չտեղեկացվածության: Որովհետև ծնողները այն միակ մարդիկ էին, ովքեր կարող էին Գիքորին պաշտպանել, կրթության տալ, և «մարդ դարձնել»:

Оставьте комментарий