Рубрика: Ճամփորդություններ, Ստեղծագործական

Տպավորված Բոլնիսցին

Ապրիլի 19-ի վաղ առավոտյան պետք է ուղևորվեինք Բոլնիս՝ ճամփորդության՝ իմ ընկերների և սիրելի ուսուցիչների հետ: Հասնելով կրթահամալիր, սկսեցինք մեր ճամպրուկներն ու երաժշտական գործիքները տեղավորել ավտոբուսում: Ծնողներին ցտեսություն ասելուց հետո, մենք արդեն ճանապարհին էինք: Գիտակցում էինք, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում, և շատ լավ պատրաստվել էինք: Ճանապարհին նայելով ես ցանկանում էի մտապահել ամեն մի մանրուք, որն ինձ կհիշեցներ Հայաստանը, քանի որ 4 օրով բացակայելու էի, և հաստատ կկարոտեի: Կարծես մայրաքաղաքից Գոգավանի անցակետ մեկ րոպե տևեց, ես մի պահ պտտվեցի և նայեցի մեր լեռներին, ապա շրջվելով հայացք գցեցի արդեն վրաստանյան լեռներին, զգացվեց Վրաստանի շունչը…

IMG_9460

Հասանք Բոլնիս, և մեզ սիրալիր ընդունեցին մեր վրաց ընկերները: Մենք տեղավորվեցինք հյուրատանը, հանգստացանք, ապա դուրս եկանք արդեն մեր նոր վրաց ընկերների հետ ավելի լավ ծանոթանալու, մտերմանալու, և խաղալու: Մի լավ հոգնելուց հետո, մենք ընթրեցինք, ապա գնացինք քնելու, քանի որ մեզ վաղը շատ կարևոր օր էր սպասվում:

Հաջորդ օրն առավոտյան նախաճաշից հետո այցելեցինք Բոլնիսի տարբեր դպրոցներ և մանկապարտեզներ, նաև Բոլնիսի հայկական դպրոց: Բոլոր դպրոցներում էլ մեզ գեղեցիկ և շատ ջերմ հյուրընկալեցին: Մեզ ցույց տվեցին դպրոցների դասարանները, ներկայացրին փոքրիկ հանդես՝ սիրված երգերով: Մանկապարտեզում մեզ նույնպես սպասվում էր գեղեցիկ հանդես-ներկայացում, որը փոքրիկ երեխաները պատրաստել էին մեզ համար: Իսկ, արդեն հայկական դպրոցում իսկական տոնախմբություն էր: Այդ օրը նրանց ուսուցիչներից մեկի ծննդյան օրն էր, և դրա կապակցությամբ նրանք պատրաստել էին գեղեցիկ միջոցառում, որին ներկա էինք նաև մենք: Այդ ամենից հետո մեզ ուղեկցեցին դեպի արդեն մեր միջոցառման վայր, որը մի փոքրիկ դահլիճ էր: Ծրագրին ծանոթանալուց հետո մենք գոհ-գոհ ետ դարձանք դեպի հյուրատուն, քանի որ պետք է սկսեինք փորձերը:


Նախագծի հյուրերից էին նաև՝ Լիտվայի դեսպանատան աշխատողները, և նրանց պատվին պատրաստել էին վիկտորինա Լիտվայի մասին: Մենք նախօրոք պատրաստվել էինք վիկտորինային, և այժմ մնում էր միայն փորձել մեր երգերը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր քաղաքներից և դպրոցներից երեխաներ՝ այդ թվում նաև մենք: Սկզբում բոլորը ներկայացրին իրենց պատրաստած փոքրիկ բեմականացումները, մենք էլ՝ մեր ելույթները: Երբ մեր նոտաներն ու հնչյունները լցվեցին դահլիճով մեկ, բոլորը զարմացած էին, քանի որ բոլորին գերել էր մեր երգերի ոճը: Հանդիսատեսն ավելի ոգևորվեց, երբ սկսեցինք երգել և նվագել վրացական սիրված երգերից՝ «Սուլիկոն»: Բոլորը հիացած էին: Վիկտորինայի ժամանակ պատասխանեցինք գրեթե բոլոր հարցերին՝ գրավելով երկրորդ տեղը, ստացանք մրցանակներ և նվերներ: Շատ հագեցած և գեղեցիկ օր ունեցանք:

Հաջորդ օրն անմոռանալի անցավ բոլորիս համար: Միացանք մեր վրաց ընկերներին և ուղևորվեցինք դեպի Խաչեն գյուղ, իսկ ավելի կոնկրետ՝ Ղազարոս Աղայանի տուն թանգարան: Այնտեղ սկզբում մեզ պատմեցին Աղայանի կյանքի մասին, ապա սկսեցինք ուսումնասիրել նրա տունը: Մեծանուն հայ գրողի տան բակում համերգ տվեցինք, պարեցինք, երգեցինք: Եղանք Խաչեն գյուղի ամենահայտնի եկեղեցիներում, մոմ վառեցինք, աղոթեցինք, նկարվեցինք, և ճանապարհ ընկանք դեպի Թբիլիսի:


Վրաստանի մայրաքաղաքում մեզ ցույց տվեցին իրենց «Մթացմինդա» կոչվող մեծ զբոսայգին, որտեղից բացվում էր մեծ և գեղեցիկ տեսարան՝ դեպի քաղաք: Պտտվեցինք իրենց հայտնի փողոցներով՝ Հավլաբար, Ռուսթավելի, նկարվեցինք հայտնի կամրջի վրա:


Բայց այս օրը դեռ չէր վերջացել, քանի որ ժամը 00:00-ին պետք է տոնեինք մեր սիրելի ուսուցչուհի՝ Լուսինե Բուշի ծննդյան տարեդարձը. համերգ, պարի մրցույթներ, մի լավ տոնախմբություն…

Հաջորդ օրն էլ, առավոտյան մեզ ցույց տվեցին Բոլնիս քաղաքի գերմանական թաղամասը, որը շատ գեղեցիկ էր: Այդ ամենից հետո ուղևորվեցինք դեպի տուն՝ Երևան: Շատ տպավորված եմ ճամփորդությունից: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն՝ ապրել այդ հիասքանչ 4 օրերը Բոլնիսում:

dav

Լուսանկարները՝ Դավիթ Առաքելյանի և Միքայել Առաքելյանի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s