Рубрика: Կենսաբանություն

Մեզ շրջապատող բույսերը

Սենյակային բույս- Մանուշակ Մանուշակը ծաղկող բույս է: Աճում է տերևի անջատման և արմատակալման միջոցով: Տերևները մի քանի շերտով նստած են միմյանց վրա: Ծաղիկները կարող են լինել ինչպես միագույն, այնպես էլ բազմագույն: Ծաղկման շրջանը կախված է տեսակից, պատշաճ խնամքի դեպքում կարող է ծաղկել գրեթե ողջ տարին` 6 — 10 ամիս: Յուրաքանչյուր ծաղիկ բույսի վրա մնում է 7-14 օր: Աճում է արագ, պայծառ- ցրված լուսավորության մեջ: Արևի ուղիղ ճառագայթներից պետք է զգուշսնալ: Սենյակի օպտիմալ ջերմաստիճանը 20-25 ° C է տարվա բոլոր եղանակներին: Մանուշակը չի սիրում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, նախընտրում է թարմ օդ, միջանցիկ հոսանքներ չի սիրում: Գարունից մինչև աշուն պետք է առատ ջրել, երբ չորանում է հողի վերին շերտը : Ձմռանը ջրելը պետք է սահմանափակել, պետք է ջրել երկու օրը մեկ անգամ, երբ չորանում է հողի վերին շերտը: Բույսի համար վտանգավոր է ջրի մուտքը տերևների վրա, դրանից նրանք կարող են փտել: Գարնանը և ամռանը պետք է պարարտացնել յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ: Ձմռանը մանուշակը հանգստանում է, օդի ջերմաստիճանը պետք է լինի 18C-ից ոչ ցածր , չափավոր ջուր և լավ լուսավորություն:

Մեր տանը կան շատ սենյակային բույսեր, որոնք խնամում է մայրիկս: Մայրիկիս բույսերի մեջ կան և մերձարևադարձային, և ծաղկող, և բուժիչ բույսեր: Դրանք են.

  • Պտեր (Նեֆրոլեպիս),
  • Ցիպերուս,
  • Սանսեվիերա,
  • Օքսալիս,
  • Խավորտիա,
  • Ալոե-վերա,
  • Սենյակային շուշան,
  • Ճապոնական հովտաշուշան(օֆիոպոգոն),
  • Մանուշակներ (սպիտակ, վարդագույն, մանուշակագույն),
  • Փշատերև տույա:

Մայրիկս գիտի իր բույսերի մասին ամեն ինչ, նա մշտապես կարդում և ուսումնասիրում է իր բույսերի ճիշտ խնամքի մասին: Նա ամեն առավոտ դասական երաժշտություն է միացնում նրանց համար, սենյակը օդափոխում, որպեսզի բույսերը ստանան նաև իրենց թթվածինը և լույսը, ջրում է` ըստ նրանց պահանջի: Երբ որևէ բույս սկսում է ծաղկել, մայրիկս անչափ ուրախանում է, և անպայման լուսանկարում: Մայրիկս չի պատկերացնում իրեն` առանց իր բույսերի: Դրանք մեզ տալիս են թթվածին, նաև գեղեցիկ են, և աչք շոյող:

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий