Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

Մշտահոս Զանգուն հաղթում է անտարբեր մարդկանց

Այս օրերին ամբողջովին նվիրված էինք Զանգվին․ հեծանվաերթեր, էկոլոգիական աշխատանքներ․․․ Բայց ամենակարևորն այն էր, որ այդ հրաշք Զանգուն մի այլ «մաքրության» մեջ էր։ Մի այնպիսի «մաքրություն», որ նայելով այդ ամենին ուղղակի ուզում էիր վրեժ լուծեիր այդ արարքի հեղինակներից։ Բայց դա երկար չտևեց։ «Սեբաստացի մաքրազատողների» խմբով, փոցխերը, բահերը, եղանները առած ձեռքներս, մարտական տրամադրված շտապում էինք վրեժ լուծել «աղտոտողներից»։

Այդ վրեժը այնպիսի մի հզորություն ուներ իր մեջ, որ ոչ բոլորը կհասկանային նրա ուժի չափը։ Այն տեսարանը, որ հեծանվի վրայից առաջինը նկատեցի, ինձ խոցեց։ Այնքան վիրավորված էի, որ խոսքեր չէի գտնում։ Բայց վիճակը այդքան էլ վատ չէր, քանի որ այդ մութ, աղտոտված, գեղեցիկը թաքցրած Զանգվին օգնության էինք հասնում մենք։


«Անտարբեր մարդիկ»․․․ Դա դեռ մեղմ է ասված։ Աղտոտելով Զանգին, նրանք աղտոտում էին իրենց հայացքը, իրենց հոգին, իրենց երեսը․․․ Նրանց այդ անխնա արարքը աններելի էր։ Բայց դա մի կողմ։ Նրանք անտարբեր էին նաև մյուս կողմից։ Ցանկանում էինք, որ մեզ միանան, օգնեն, որպեսզի ավելի մեծ հոգով մաքրազատեինք Զանգուն։ Բայց նրանք անտարբերությամբ մեզ շրջանցում էին։
Ինչևէ, մեր՝ սեբաստացիներիս օգնությամբ՝ «Մշտահոս Զանգուն հաղթեց անտարբեր մարդկանց»․․․

Оставьте комментарий