Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Նար-Դոս «Ես և նա» | Վերլուծություն

Տղային

  • մեղադրի՛ր
  • բնութագրի՛ր
  • արդարացրո՛ւ
    Տղան շատ համեստ էր, խելացի: Ես չեմ կարող մեղադրել տղային, որովհետև նա մեղավոր չէր: Տղան ամբողջ իր սիրտը նվիրել էր աղջկան: Այդ կարող եմ հաստատել. նա աղջկա դավաճանությունից հետո ուսումը թողեց, դարձավ հարբեցող, իրեն վատ էր հետևում և ծխում էր:

 

Աղջկան մեղադրի՛ր կամ արդարացրո՛ւ։
Ստեղծագործության մեջ ասվում է, որ աղջիկը երդվում էր, որ նույնիսկ մահը նրանց չի կարող բաժանել: Իսկ հենց ինքը այն պատճառով, որ մյուս տղան ավելի հարուստ էր, իր երդումը խզեց: Ես չեմ կարող նրան արդարացնել, քանի որ իմ կարծիքով մեղավորը հենց նա է: Աղջիկը շատ գոռոզ էր, մեծամիտ, եսասեր:

Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար՝

  • տղայի կարծիքով (ցո՛ւյց տուր փաստերով)
    Տղայի կարծիքով երևի հենց ինքը: Քանի որ նա չէր ցանկանա մեղադրել այդ աղջկան:
  • քո կարծիքով (պատճառաբանի՛ր):
    Իմ կարծիքով մեղավոր է աղջիկը, որովհետև նա դրժեց իր երդումը մեկ այլ` հարուստ տղայի համար:

Оставьте комментарий