Рубрика: ,,Ուսումնական ձմեռ,, նախագիծ

Ամանորը՝ իմ տեսախցիկից

15902726_1191402214241197_1516041046_o 

Եկեղեցում օրհնված նուռ:

 

 

 

 

Ամանորյա նվերներ գնելիս:

15877667_1191402264241192_63291774_o

Մեր այլընտրանքային տոնածառը՝ մեր ձեռագործ խաղալիքներով զարդարելիս:

 

 

 

 

15902765_1191402487574503_1099207824_o

 

Մոգության աշխարհում…

 

 

 

Ամանորի գիշերվա անակնկալ ձյունը:

15909219_1191402360907849_939619432_o

Ամանորին պետք է պատրաստվել նաև արտաքնապես:

 

 

Ամանորի կախարդական գիշերը:

Рубрика: ,,Ուսումնական ձմեռ,, նախագիծ

Իմ Ամանորը

Տարբեր մարդիկ, համաձայն իրենց ընտանիքների, կամ երկրների ավանդույթների, Ամանորը նշում են տարբեր կերպով: Մեր ընտանիքը նույնպես ունի իր ավանդույթը. ամեն տարի մենք Ամանորը դիմավորում ենք եկեղեցում, ինչպես շատ քրիստոնյա մարդիկ: Արարողությունը սկսում է Տերունական աղոթքով, ավարտվում նույնպես Տերունական աղոթքով և հոգևոր հովվի շնորհավորանքներով: Իմ կարծիքով իրեն քրիստոնեա համարող յուրաքանչյուր անձ պետք է Ամանորը դիմավորի եկեղեցում, քանի որ այդ արարքով մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ բարեհաջող անցած նախկին տարվա համար, և աղոթում ու բարեկեցություն խնդրում եկող տարվա համար: Կարծում եմ, որ Ամանորի իրական նվերը նյութական չպետք է լինի: Այն պետք է լինի հենց այն երջանկությունը, սերը, խաղաղությունը, որի պակասը ցավոք զգում են բոլորը:
Ես ինչպես բոլորը, Ամանորը դիմավորեցի ուրախ, երրջանիկ Նոր տարվա գալուստով, և ամենակարևորը խաղաղության մասին երազելով և ցանկանալով, որ Հայաստանը լցվի դրանով: Բոլորիս նորից ցանկանում եմ այս Նոր տարուն միայն ուրախալի լուրեր լսել, հասնել մեր հաջողություններին, գործել միայն բարին, և որքան հնարավոր է, ապրել քրիստոնեային վայել կյանքով: