Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ուսումնական

Անդրադարձ Տիար Բլեյանի օրագրին

աշոտ բլեյանՏիար Բլեյանի օրագրային գրառումներից ես ամենից շատ հավանեցի երկու գիր․ առաջինը՝ 02․03․2017-ին գրված «Օրհնված եք դուք սեր, ցնորք ու ցավ…» գիրը, քանի որ այնտեղ ես կարդացի իմ և ընկերներիս անունները․ «Դավիթ Առաքելյանն ու իր ընկերները, այսպիսի առաքելություն ունի՞ ստուգատեսային-նախագծային ուսուցումը, ջնջում են մեր պատկերացումները տարիքային սահմանների մասին… Տեսեք՝ վերլուծությունների ի՜նչ փաթեթ է ներկայացնում 7-րդցիների այս գեղեցիկ-խելացի-ազատ խումբը՝ Դավիթը, Արեգը, Նարեկը, Գեղամը, Էլլադան, Տիգրանը, Գոռը, Սամվելը, լույս աշխարհ եկած 2007-ին, ասել է թե 12 տարին չբոլորած… Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունն են վերլուծում… Դառնացած  ժողովրդի  շտկման ուղին չէ՞ սա… Չէ, Դավիթ Առաքելյան, ինչ-որ բան փոխվում է, փոխվել է այնուամենայնիվ… Սա չէ՞ ճանապարհը, կրկնելով նույն Թումանյանին, ավելի լավն ունենալու…»։

Մենք վերլուծել էինք Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածը՝ չմտածելով անգամ, որ Տիարը կնկատի, կկարդա մեր վերլուծությունները  և այդ մասին կնշի իր գրում․․․ Ուրախությունս ու ոգևորությունս անսահման էր․․․ Ուզում էի բոլորին պատմել, որ Տիարը իմ վերլուծությունը տեսել է, կարդացել է: Այդ գրի վերնագիրը շատ ինձ դուր եկավ, որովհետև այն սկսվում է՝ «օրհնված եք» բառերով, որը շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ։ Читать далее «Անդրադարձ Տիար Բլեյանի օրագրին»

Рубрика: «Ուսումնական գարուն» նախագիծ, Հայոց Լեզու/Գրականություն, Ուսումնական, Ուսուցողական, Ստեղծագործական, Առակներ

Թե ինչ է լինում, երբ ուզում ես գոհացնել մարդկանց

Նախագծերով ուսուցման ստուգատեսի ընթացքում այս անգամ ընթերցում, մեկնաբանում, թարգմանում ենք մեր սիրելի փոքրիկ պատումները` առակները: Ես հաճույքով եմ ընթերցում առակները, որովհետև դրանց մեջ խոր իմաստ, ասելիք կա: Մենք նաև քննարկումներ ենք անում դասարանում տարբեր թեմաների շուրջ. կարելի է ասել` առակները մեզ մտածել են սովորեցնում: Ի դեպ, մենք նաև առակներ ենք հորինում` ըստ նախագծում առաջարկված թեմաների: Պարզվեց, որ դասարանում շատ առակագիրներ ունենք: Ես էլ եմ առակ գրել ու դրա համար ստացել Դավիթ Առաքելցի գրական կեղծանունը: Ուսուցչուհուս առաջարկով հիմա կարդում ենք նաև Վիլյամ Սարոյանի առակները և փորձում ենք դա մատուցել հետաքրքիր, զավեշտալի-ուսուցողական հոլովակներով: Հոլովակում ամեն օր ներկայանալու է իմաստունի հետաքրքիր կերպարով մի սովորող, ով մեզ պատմելու է առակ, բացատրելու վերջինիս գաղափարը, ասելիքը: Այսօր իմաստունի կերպարը ես կերտեցի: Բարի դիտում եմ մաղթում:

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական, Առակներ

Առակ՝ ընկերասիրության մասին

Մեր մոլորակում ապրում էր մի տղա։ Նա սովորում էր դպրոցում, ինչպես մյուս բոլորը, ընկերություն անում իր դասընկերների հետ։ Բայց այդ տղային ի վերջո կար միայն մեկ մոտ ընկեր։ Տղան նրան որպես իր եղբայր էր ընդունում։ Նրանք միասին էին դասերը սովորում, տարբեր գաղտնքիներ ունեյին միմյանց հետ, խաղուղ էին ամեն օր, զվարճանում և միշտ իրարից անբաժան էին։
Բայց մի օր հանկարծ մի միջադեպ պատահեց։ Այդ պատճառով տղան ստիպված եղավ թողնել իր դպրոցը՝ հաճախել ուրիշ դպրոց։ Նա ակնկալում էր, որ ինչքան էլ դպրոցով իր ընկերներից հեռու լինի, մեկ է, դեռ միմյանց հետ շփվելու են։ Սպասեց, սպասեց նա բայց․․․ Տղային ոչ ոք չհիշեց իր ընկերներից։ Ոչ ոք, բացի․․․Իր ամենամոտ ընկերոջից, որն ամեն օր զանգահարում էր, խոսում իր հետ, և շարունակ կրկնում նույն հարցը․ «Հետ կգաս, չէ՞»։ Տղան շատ էր տխրել, բայց վերջ ի վերջո փորձում էր սփոփել իր ընկերոջ սիրտը։
Անցան օրեր, ամիսներ․․․ Տղան հարմարվեց իր նոր դպրոցին։ Բայց նա չէր մոռանում այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ։ Մինչ այդ օրը նա միայն կապ ուներ իր միակ ու միակ հավատարիմ ընկերոջ հետ։ Իսկ մյուսները․․․ Մյուսները ուղղակի մոռանալով տղային նույնիսկ չէին էլ ցանկացել հիշել նրան։ Քանզի տղան նրանց համարում էր շատ լավ ընկերներ, գաղտնիքներ բացում, իր հացը նրանց հետ կիսում, աջակցում ամեն հարցում։
Ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում ավելանան լավ ընկերները, ինչպես այն հավատարիմ ընկերը, ով չդավաճանեց իր միակ ընկերոջը։

 

17410390_1261279520586799_227421969_nՀեղինակ՝ Դավիթ Առաքելցի

Рубрика: Պատմություն

Թուրքիայի պատմություն

Թուրքերի պատմությունը սկսվել է, երբ Օգյուզ Թուրքերը գաղթեցին փոքր Ասիա, Թյուրքական գաղթի ժամանակ։ Թուրքական առաջին պետությունը՝ Սելջուկյան կայսրությունն էր, որը հիմնադրեց՝ Օգյուզ Սելջուկը 11-րդ դարում։ 1071 թ Մարազկերտի ճակատամարտում Սելջու-թուրքերը հաղթեցին Բյուզանդական կայսրությանը, Սելջուկ տոհմը իշխեց Թուրքիայում մինչև Մոնղոլների առշավանքները։

Օսմանյան կայսրությունը 16-րդ դարում, երբ կառավարում էր Սելիմ I-ը (1512-1520) հասավ իր հզորության գագաթնակետին։ Նրան օգնեց նաև Սուլեյման I-ը։ Արդեն Մեհմեդ II-ի(1451-1481) նվաճումների արդյունքում ստեղծվել էր հսկայական կայսրություն։ Նա գրավել էր Սերբիան, Մորեան, Բոսնիան, վերջնական պարտության էր մատնել կարամաններին և իր ազդեցությունը հաստատել Փոքր Ասիայում։ Այնուհետև երկարատև հակամարտության մեջ էր մտել Վենետիկի հանրապետության և Ջենովայի հետ։ Ի վերջո օսմանցիները կարողանում են հասնել հաղթանակի և գրավում են Էգեյան ծովում գտնվող Արշիպելագի կղզին։ Դրանից հետո գրավում են Խիոս և Լեսբոս կղզիները, 1475 թ. Ղրիմը։ Այս նվաճումների արդյունքում ձևավորվեց հսկայածավալ կայսրություն, ինչին նպաստեց նաև ստեղծված բարենպաստ միջազգային իրադրությունը։

Читать далее «Թուրքիայի պատմություն»

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Առակներ

«Թե ինչ է լինում, երբ ուզում ես գոհացնել մարդկանց» Վիլյամ Սարոյան | Վերլուծություն

Մարդկանց գոհացնելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Շատ մարդիկ ուզում են, որ իրենց հետ լավ վերաբերվեն, բարի լինեն իրենց նկատմամբ, ամեն ինչ անեն իրենց համար։ Բայց չեն հասկանում, որ դա հենց այնպես չի արվում։ Չէ՞ որ այն մարդը, ով քեզ լավ է վերաբերվում, ակնկալում է քեզնից նաև փոխադարձ հարգանք և քնքշություն։ Շատերը այդ ամենը չեն հասկանում, և միայն ուզում են, որ բոլորը կատարեն իրենց ուզածը։
Այս առակում կույրը չէր գնահատում իր բարեկամներին, քանզի նրանք ամեն ինչ փորձում էին անել միայն նրա համար, որ մի փոքր ժպիտ տեսնեյին կույրի դեմքին։ Բայց նա այդ ամենը չհասկանալով անընդհատ պահանջում էր, չբավարարվելով իր ունեցածից։ Նրա արարքը սխալ էր, քանի որ նա չէր մտածում, թե դիմացինը ինչ կարող է զգալ։ Վերջապես, երբ տնեցիները մորթեցին այդ գառին և մատուցեցին կույրին, ես ակնկալում էի, որ կույրը կբավարարվի, շնորհակալություն կհայտնի և հաճույքով կհամտեսի։ Բայց իմ ակնկալիքներին հակառակ, փոխարենը կույրը վայելեր իրենց մաուցված ուտեստը, սկզբում շոշափում, հասկանում է չափսերը, և շնորհակալության փոխարեն ասում․ «Եթե այսքանն ինձ է բաժին ընկել, ապա տեսնես ինչքա՞ն է ձեզ հասել»։ Դա իմ կարծիքով շատ մեծ անարգանք էր կույրի կողմից՝ բարեկամներին ուղղված։ Յուրաքանչյուր մարդ կտխրեր և ինչու չէ, նաև կզայրանար։
Կարծում եմ, որ դա սխալ արարք է։ Թող բոլորը, ովքեր կարդում են այս վերլուծությունը բարի վերաբերվեն միմյանց հանդեպ, անպայման շնորհակալ լինեն և գնահատեն միմյանց։

Աղբյուրը՝ այստեղ։

 

Рубрика: English

Check your progress

Ex. 1/a

  1. Today is the longest day of the year.
  2. For me, Geography is more difficult than Maths. It’s difficult for me to remember facts about countries.
  3. History is the easiest subject at school.
  4. I feel dreadful! This is the worst day of my life!
  5. I don’t argue with Joe, because he’s bigger than me.
  6. Sally is better than me at Art.
  7. I think my results will be worse this year than last year.
  8. If you want to be fit, a healthy diet and lots of exercise are the most important things.

Ex. 1/b

Saturday
1. At 10.00 she’s having a driving lesson.
2. At 3.00 she is meeting Gerard in cafe.
3. At 6.00 she and Sue going to the cinema.

Sunday
1. At 12.30 she and Wendy having lunch.
2. At 5.00 she is doing a homework.
3. At 7.30 cousins are arriving from Canada!

Ex.2/a

  1. When I speak English, I sometimes make mistakes in grammar, but I can still communicate with English speakers.
  2. Excuse me, what does this word mean?
  3. I want my pronunciation to be letter, so I listen to cassettes and imitate the speakers.
  4. For homework, our teacher sometimes gives us texts in English and we have to translate them into our language.
  5. My father speaks good English, but he has a very strong accent.
  6. When I don’t know a word, I try to guess the meaning. If I can’t do that, I look up the word in my dictionary.

Ex. 2/b

in/on water                 not in/on water
swimming                   climbing
snorkelling                 camping
windsurfing                sunbathing
canoeing                      horse riding
surfing                          sightseeing

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

Երջանիկ մարդը լույս է տալիս, փոխում շատերին

Մարդիկ լինում են տարբեր։ Մեկը՝ տխուր, մյուսն՝ ուրախ, մեկը՝ երջանիկ, մյուսը՝ չար: Ցավոք, մեր երկրում երջանիկ մարդիկ այդքան էլ շատ չեն։ Բոլորը մտահոգ են կամ տխուր. երջանկության, ուրախության մասին նույնիսկ չեն կարողանում երազել։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ կորած է։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր երջանկություն են սփռում իրենց շուրջը, փորձում են ինչ-որ կերպ երջանկացնել յուրաքանչյուր մարդու։ Այդպիսի մարդկանց ես կանվանեմ «Արևի մարդիկ»։ Նրանք ջերմ ու պայծառ են, ինչպես արևը, ունեն անսահման էներգիա, ինչպես արևը։ Կարող են լավ տրամադրություն պարգևել յուրաքանչյուրին՝  ուղղակի խոսելով կամ ժպտալով։ Նրանք նաև ունեն հիանալի զգացողություն, որի շնորհիվ կարողանում են զգալ և «բուժել» տխրությամբ «վարակված» մարդկանց։  Նրանց միտքը շատ ճկուն է, նրանք գիտեն յուրաքանչյուր վայրկյան ինչպես գտնել ճիշտ ուղին, լուծումը, գիտեն ինչպես գնալ դեպի լույսը: Նրանք երբեք չեն ընկճվում կյանքի դժվարություններից, նրանք երբեք չեն հիասթափվում, նրանք նաև շատ մեծ հավատք ունեն. հավատք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ կցանկանայի, որ «Արևի մարդկանցից» շատ լինեին մեր երկրում, որովհետև այս պահին մենք կարիք ունենք երջանկության, նոր ու հրաշալի կյանքի։ 17409934_1260125134035571_1829939216_n