Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

Երջանիկ մարդը լույս է տալիս, փոխում շատերին

Մարդիկ լինում են տարբեր։ Մեկը՝ տխուր, մյուսն՝ ուրախ, մեկը՝ երջանիկ, մյուսը՝ չար: Ցավոք, մեր երկրում երջանիկ մարդիկ այդքան էլ շատ չեն։ Բոլորը մտահոգ են կամ տխուր. երջանկության, ուրախության մասին նույնիսկ չեն կարողանում երազել։ Բայց այնպես չէ, որ ամեն ինչ կորած է։ Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր երջանկություն են սփռում իրենց շուրջը, փորձում են ինչ-որ կերպ երջանկացնել յուրաքանչյուր մարդու։ Այդպիսի մարդկանց ես կանվանեմ «Արևի մարդիկ»։ Նրանք ջերմ ու պայծառ են, ինչպես արևը, ունեն անսահման էներգիա, ինչպես արևը։ Կարող են լավ տրամադրություն պարգևել յուրաքանչյուրին՝  ուղղակի խոսելով կամ ժպտալով։ Նրանք նաև ունեն հիանալի զգացողություն, որի շնորհիվ կարողանում են զգալ և «բուժել» տխրությամբ «վարակված» մարդկանց։  Նրանց միտքը շատ ճկուն է, նրանք գիտեն յուրաքանչյուր վայրկյան ինչպես գտնել ճիշտ ուղին, լուծումը, գիտեն ինչպես գնալ դեպի լույսը: Նրանք երբեք չեն ընկճվում կյանքի դժվարություններից, նրանք երբեք չեն հիասթափվում, նրանք նաև շատ մեծ հավատք ունեն. հավատք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ կցանկանայի, որ «Արևի մարդկանցից» շատ լինեին մեր երկրում, որովհետև այս պահին մենք կարիք ունենք երջանկության, նոր ու հրաշալի կյանքի։ 17409934_1260125134035571_1829939216_n

Рубрика: English

Classwork

Ex.10/a

  1. This is no fun at all.
    Այն զվարճալի չի։
  2. Hang on.
    Սպասիր։
  3. No, don’t worry.
    Մի անհանգստացիր։
  4. I’m not going to tell poeple at school, either.
    Ես չեմ պատրաստվում պատմել մարդկանց դպրոցում նույնպես։
  5. It’s our fault.
    Դա միայն մեր մեղքն է։
  6. Let’s play a game, then.
    Լավ, եկեք խաղ խաղանք։