Рубрика: Русский Язык

Пробуждение природы

После долгого зимнего кошмара наконец-то наступила Весна. Сразу же изменилась погода, птички стали петь, люди стали гораздо добрее, трава начала зеленеть, и все стало как прежде․ Когда весна приходит, люди становятся позитивными, добрыми, вся депрессия, которую оставила зима, уходит․ И от этого мир становится разноцветным․ Появляются первые подснежники, крокусы, нарциссы, ландыши, тюльпаны․ Люди дарят друг другу цветы․

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Գործնական քերականություն

1․Տրված գոյականները համալրի՛ր հոմանիշներով։ Երեքով կազմի՛ր նախադասություն։

տաղտուկ- ձանձրույթ

ցնորք- զառանցանք, պատրանք

քամի- Հողմ, պտուտահողմ, խորշակ, զեփյուռ

հեծեծանք- Հառաչանք, հեկեկանք, ողբ

կանթեղ- Ճրագ, լամպ, ջահ, լապտեր

լուտանք- անարգանք, հայհոյանք

Զով քամի փչեց Գեղամա լեռներից։
Եվ Լուսավորչի կանթեղը միշտ անմար էր մնում։
Ցնորքի հիշողությունը ավելի սարսափելի էր դառնում գիշերային ժամերին։

 

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

«Դիմակները արվեստում. դիմակով Չարենցը»

«Դիմակների արվեստում» թեմայի մասին խոսելիս, անպայման պետք է խոսենք Մարտիրոս Սարյանի Եգիպտոսից բերված փայտե դիմակների մասին, որոնք նա կիրառեց իր արվեստում: 1915 թվականի ցեղասպանության լուրը ստանալով, Մարտիրոս Սարյանը նկարեց իր՝ «Եգիպտական դիմակներ» կտավը: Եվ ասում են, որ «թեև դիմակները եգիպտական են, բայց նրանց աչքերը` հայկական են, իսկ աչքերում արտահայտված վիշտն ու դատապարտումը` համամարդկային»:

Կարդալով «Մարտիրոս Սարյանը Եղիշե Չարենցի մասին» հուշերը, հասկանում ենք, թե ինչքան ամուր և իսկական է եղել նրանց ընկերությունը։ Հատկապես Մարտիրոս Սարյանի հիացմունքը․ «Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան»։ «Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմանենրում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով’ մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել’ վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:» Այնուհետև Սարյանը Չարենցին նկարագրում է իր բառերով․«Տարածված հայկական տիպաժ է: մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը»։

Կարդալով Եղիշե Չարենցի կենսագրությունը, ես մի հետաքրքիր փաստ նկատեցի՝ Չարենցի անվան ընտրության վերաբերյալ։ Կային տարբեր տեսակետներ, բայց ամենահետաքրքիրը, որ մեծ բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Չգիտեմ, թե ինչով են կապված բանաստեղծի այս միտքը, և Սարյանի «Դիմակով Չարենցը» կտավը, բայց եթե հիշենք, թե այդ կտավի դիմակի աչքերը ինչ տխուր են, և Չարենցի դեմքի նկարագրությունը ըստ նկարչի, ապա երևի թե կհասկանանք, թե ինչու է Սարյանը Չարենցի դիմանկարի մեջ նաև դիմակ օգտագործել։ Մեծ նկարիչը երևի ուզել է Չարենցի այդքան հայկական դեմքի հետ ցույց տալ նրա հոգու բարությունն ու թախիծը։

info_0

Մարտիրոս Սարյանի թանգարանում պահվում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատընտիրը, որը գրողն ընծայել է նկարչին: Այդ ընծայագրում Չարենցը շնորհակալություն է հայտնում Սարյանին` իրեն անմահացնելու համար: Գրքում զետեղված է Սարյանի վրձնին պատկանող Չարենցի դիմանկարը, որն, ի դեպ, կիսով է տպագրվել, քանի որ կան պատկերներ (եգիպտական դիմակ, գլխաշորը), որոնց մեջ ժամանակի համար անընդունելի սիմվոլիզմ էին նկատել:

Սարյանի արխիվում գտնվել է նաեւ այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը: Այսօր այն, թեեւ մաշված եւ գունաթափված, տեղ է գտել թանգարանի ցուցադրության մեջ:

Рубрика: Ֆիզիկա

Ուժ | Ձգողականության երևույթը | Ծանրության ուժը | Առանձգականության ուժ | Մարմնի կշիռ

Տարբերակ 1

1․ Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով — III. մարմինը (Երկրի ձգողականության հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա։
2․ Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով  — I. երկիրը ձգում է մարմնին։
3․ Առանձգականության ուժ կոչվում է այն ուժը, որով — II. դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա։
4․ Ծանրության ուժը տիեզերանավին պահում է ուղեծրի վրա։
Պատասխան՝ 1
5․ Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը չի փոխվում։
Պատասխան՝ 3

Տարբերակ 2

1․ F1 ուժը կոչվում է — I. մարմնի կշիռ։
2․ F2 ուժը կոչվում է — III. ծանրության ուժ։
3. F3 ուժը կոչվում է — II. առանձգականության ուժ։
4․ Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են ծանրության ուժը և առանձգականության ուժը։ Այդ ուժերը մոդուլով հավասար են և ունեն հակառակ ուղղությունը։
Պատասխան՝ 3
5․ Ծանրության ուժը մարմնին պահում է երկրի մակերևույթի վրա։
Պատասխան՝ 3

Տարբերակ 3

1․ Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով, որ նրա վրա ազդում է — III. ծանրության ուժը։
2. Սեղանի վրա դրված գրքի վրա սեղանի կողմից ազդում է — II. առանձգականության ուժը։
3. Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է — I. մարմնի կշիռով։
4. Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է։ Քանի որ նրա վրա ազդել է ծանրության ուժը։
Պատասխան՝ 1

Рубрика: Կենսաբանություն

Ինչպե՞ս են տափակ որդերի առաջացրած հիվանդությունները ներթափանցում օրգանիզմ

Շատ պարազիտ տափակ որդերի մոտ շատ բարդ կյանքի ընթացք է, որն անցնում է «տիրոջ» փոփոխվելուն հետ զուգահեռ։ Մեծ լյարդի ծծանը թունավորում է խոտակեր կենդանիների լյարդը։ Դրանք նրա հիմնական «տերերն են»։ Քաղցրահամ ջրերի խխունջները հանդիսանում են  տափակ որդերի ձվերի միջանկյալ կրողները։ Ջուրն ընկած ձվից դուրս է գալիս թարթիչներով պատված միրացիդի թրթուրը։ Որը ակտիվ ներծծվում է խեցեմորթի մեջ։ Այնտեղ անցնում է հաջորդ երկու զարգացման փուլերը։ Խեցեմորթերից դուրս են գալիս պոչավոր թրթուրներ՝ ցերկարիաները։ Պոչը թողնելով ցերկարիաները առաջացնում են ցիստա։ Հիմնական կրող-տերերի վարակումը տեղի է ունենում ջրվեժներում։

Картинки по запросу տափակ որդեր

Աղբյուրը՝ այստեղ։