Рубрика: Հասարակագիտություն

Իմ թաղամասի հիմնախնդիրները

Ես ապրում եմ Կիլիկիա թաղամասում: Մի թաղամաս, որը ես այդպես էլ չսիրեցի շատ խնդիրների պատճառով: Այստեղ շատ կան խնդիրներ:
Հիմնախնդիրներից մեկն այն է, որ թաղամասի շրջակայքում կա այսպես կոչված «ռեստորան (օբյեկտ)», որն էլ խանգարում է բնակչությանը: Դա կառուցված է բնակելի շենքերին շատ մոտ, որը սխալ է: Բայց ամենատխուրն այն է, որ այդ «ռեստորանում» ամեն երեկո սկսում են աղմկել, էստրադային, ռաբիս (եթե դա կարելի է այդպես կոչել) շատ տհաճ երգեր երգել, ընդ որում պատուհաններն ու դռները բաց: Թե ինչ են նրանք այդ իրենց արարքով ուզում ապացուցել, ես այդպես էլ գլխի չնկա: Միայն գիտեմ, որ եթե այսպես շարունակվի, ապա այստեղի բնակչությունը կամաց-կամաց «կվերանա»: Իսկ իրենց դա չի հետաքրքրի, քանի որ հաճախորդները հաճույքով գալիս, երգում, պարում, ուրախանում, գումարը վճարում, գնում, չգիտակցելով անգամ, որ խանգարում են բնակչությանը:

Կան նաև ուրիշ խնդիրներ:
Օրինակ՝ շենքերի վերելակները շատ հին արտադրության են, անսարք և վտանգավոր վիճակում: Պետք է լուծել այդ հարցը ևս:
Շրջակայքում կա նաև ավտոլվացման կետ, որն իր տհաճ ձայնով, նույնպես խանգարում է անդորրը:

Оставьте комментарий