Рубрика: Русский Язык

Классная работа

Упражнение 158. Вставьте пропущенные буквы.
Безголосый, беспечный, безвкусный, бесплатный, бескорыстный, беспощадный, бездорожный, бесцеремонный, бесхарактерный, безмятежный, безнравственный, бестолковый, безгрешный, безжизненный, бесчисленный, бесшумный, безропотный, беспредельный, безлиственный.

Упражнение 159. Образуйте слова со следующими приставками:
воз вос- (препятствовать, славить, дать, требовать, гордиться, хвалить, стать, жечь);
Воспрепятствовать, восславить, воздать, востребовать, возгордиться, восхвалить, восстать, возжечь.
из ис- (жить, зябнуть, сохнуть, чахнуть, лить, царапать,
шарить);
Изжить, иззябнуть, иссохнуть, исчахнуть, излить, исзарапать.
раз рас- (думать, звонить, колоть, пороть, спросить, цвести,
чесать, шевелить).
Раздумать, раззвонить, расколоть, распороть, расспросить, расцвести, расчесать, расшевелить.

 

Упражнение 160. Перепишите, вставляя пропущенные буквы.
1. Как эта лампада бледнеет пред ясным во…ходом зари, так ложная мудрость мерцает и тлеет пред солнцем бе…смертным ума (П.). 2. В бе…людной улице за версту слышно, как разговаривают двое-трое между собой (Гонч.). 3. Наступила весна, все зазелейело, ра…пустилось, ра…цвело (Акс.). 4. Предра…светный ветер подул, и тихо в…плывает багровое солнце (Т.). 5. …жатые губы Илюши не шевелились, …двинутые брови не ра…ходились (Т.). 6. Хорь не все ра…сказывал, он сам меня о многом ра…спрашивал (Т.). 7. Я беспощадно погонял измученного коня (Л.). 8. Поглядев на звезды, Хаджи Мурат ра…читал, что было уже за полночь (Л. Т.). 9. Ни…- кие бе…конечные камыши тянулись до самых гор (Л. Т.). 10. Во сне даже сильный человек кажется бе…защитным и бе…помощным (М. Г.). И. Пламя колебалось, дрожало, точно бе…звучно ра…сказывало о чем-то (М. Г.). 12. Изредка в просвет ни…падали солнечные лучи, в…пыхивал по-летнему синий клочок неба (Шол.). 13. По- хорошему …дружился поваренок с черномазым кубовщиком (И.О.). 14. Ра…судительный и серьезный матрос терпеливо выслушивал все ра…сказы о житье-бытье (Н. О.). 15. Рука Алексея бегала по ватману, выводя карандашом длинный ра…чет (Аж.).

Рубрика: English

Christmas story

It was winter, the cold winter. Trees were bare, the parks were frozen, the air was frosty … The crowd of people on the central streets moved there from here. It was 30 of December. Everyone was busy in shopping. But in that crowd there was a boy stranger, cold, sad and slow. I was wondering — why this boy was walking down the street in December 30, alone, with just one shirt. I approached his and asked his name. «My name is Jim,» he replied, «I don’t have a home, I don’t have a family, so I’m out of the house. I offered him a glass of hot chocolate in the front of the cafe and he was happy to agree. With a cup of hot chocolate we began our pleasant talking, I told about my life … He was nine years old. It turned out that he had a difficult childhood. He didn’t remember how, but his life had begun from the street. He told me remembered only that he grew up in the street with other children, who were also homeless. Then, in time, some of them left, separated from each other, and only Jim remained. He earned his daily bread by performing various heavy and «bitter» work … All this story made me sad, and I suggested to go to our home to make him feel better. Jim was in shock. I took him to my home, swam, then grabbed all the shelves, found one or two shirts and sweaters from my clothes. As he needed pants and shoes, I offered him to stay in my house for a few days. I purchased hot shoes and new trousers for him. He was very happy. Then we went shopping for the upcoming New Year and returned home. Here comes the New Year. At 00:00, when the fireworks started outdoors, and the bells ringing, he began to cry … He didn’t believe that it was all true. He told that he had not had such a New Year yet. and every year he was waiting for that New Year miracle, but it didn’t happen. «And what is that miracle, in your opinion?» I asked. «I have always dreamed of having a family, not alone, to meet the New Year with my family and friends, this is a miracle for me,» he said. «Well,» I said, «your miracle has come true. Now, as a older brother, I will be your family. And I promise you will always be with you. He was amazed and again excited … Many years have passed since we were already a family. We lived together in a harmonious and always happy!

Image result for christmas

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

Ամանորի գիշերը հրաշալիքների գիշեր լիներ…

Ամանորի գիշերը հենց հրաշալիք է: Այդ գիշեր կատարվում են բոլորի երազանքները, որն էլ հենց հրաշք է դառնում ամենքի համար: Բայց գլխավոր հրաշքն այն է, որ դու կաս, ու հենց այդտեղ կանգնած, հենց այդ վայրկյանին նշում ես այդ հրաշք տոնը:
Կուզեի, որ այս Ամանորին ոչ ոք միայնակ չլիներ, բոլորը զգային և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես Ամանորի ջերմությունը: Բոլորը ծիծաղեին, բոլորն ուրախ լինեին, գոհ և բավարարված: Հավատային հրաշքին, քանի որ հենց հրաշքի կարևոր բաղադրիչն է՝ հավատը՝ քո երազանքին:

Related image

Рубрика: Ճամփորդություններ, Ստեղծագործական

Գնացի, հաղթեցի, եկա…

Դեկտեմբերի 11-ի երեկոյան հասանք Թբիլիսի: Իսկ հաջորդ օրն առավոտյան, Ռուսթավելի փողոցով քայլեցինք դեպի Թբիլիսիի կոնսերվատորիայի շենք, որտեղ պետք է տեղի ունենար «Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթ-փառատոնը»: Շատ լարված էինք, բայց միևնույն ժամանակ հպարտ, քանի որ եկել էր այն օրը, որ պետք է ցույց տայինք մեր համառ և նպատակաուղված պարապմունքների արդյունքը: Այն օրն էր, որ պիտի գնայինք ու հաղթեինք…
Մտնելով կոնսերվատորիայի շենք, մարմնովս սարսուռ անցավ: Անցանք դահլիճ, և իմ լարվածությունը լիովին չքացավ, քանի որ տեսա ուրախ դեմքեր, ովքեր ինձ էին նայում, և կարծես ասում էին. «Դե՛, քեզ տեսնենք, առա՜ջ»:
Մեկ-երկու րոպե ստեղծագործություններս վերհիշելուց հետո, եկավ իմ հերթը…
Իհարկե, ներսումս վախ կար, բայց ես այն հաղթահարեցի հենց իմ երաժշտությամբ:
Երբ ավարտեցի, շատ հուզված էի: Վերջապե՜ս, վերջապես ես արեցի այդ:
Հպարտ-հպարտ, մենք վերադարձանք տուն, բայց այսքանով էլ չսահմանափակվեց իմ ուրախությունը: Մյուս օրը ուսուցիչս հայտնեց, որ պետք է գալա համերգին նվագեմ, իսկ դա նշանակում էր, որ ինձ ընտրել են, որ ուզում են կրկին լսել իմ կատարումը:
Իսկ մինչ այդ, իմ օրը բաղկացած էր երկու բաժնից: Գիշերն ու ցերե՞կը: Ո՜չ. Ֆերնանդո Սոր, և Յոհան Սեբաստիան Բախ…
Պարապել, պարապել, և անընդհատ պարապել: Ահա այն, ինչ ես անում էի առավոտից մինչ ուշ գիշեր:

Չնկատեցի էլ նույնիսկ, թե ինչպես եկավ Դեկտեմբերի 15-ը: Երեկոյան ժամը 7-ին մեզ սպասում էր մի գեղեցիկ և մեծ դահլիճ, որտեղ պետք է նվագեինք: Բացելով դռները, ես զարմացա: Դահլիճն իրոք շատ մեծ էր, բայց միևնույն ժամանակ շատ շքեղ և ոգեշնչող: Ես հանեցի կիթառը և սկսեցի «մատները բացել»: Մասնակիցները հերթով գնում, նստում, նվագում էին, իսկ ես սպասում էի… Չհասցրեցի երկար սպասել, երբ վերջապես հնչեց իմ անունը:
Մոտեցա աթոռին, դրեցի ոտնակս, կիթառը՝ ծնկներիս, մնում էր միայն երաժշտությունը…  Լսեցի այդ հրաշքը. կիթառից դուրս եկող ձայնն աննկարագրելիորեն արձագանքում էր, և դահլիճը լցնում 18-րդ դարի ոգով: Նվագեցի մեկ շնչով, ինքս էլ կախարդված իմ կատարումի հնչողությամբ: Ծափահարություններից հասկացա, որ հանդիսատեսը տպավորված է…
Մեր պատվիրակության գեղեցիկ ելույթներից հետո, սկսվեց մրցանակաբաշխությունը: Ամենքս էլ մեր տարիքային խմբերում զբաղացրել էինք առաջնային դիրքեր:
Իմ դեպքում ասեմ, որ գրավել եմ իմ տարիքային խմբում առաջին տեղը, և բացի այդ շահել եմ հնարավորություն՝ նվագել սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Թբիլիսին կսպասի ինձ նաև հաջորդ տարի:

Рубрика: Քիմիա

Քիմիական ռեակցիաներ

Oqսիդ                        թթու                  հիմք                  աղ

CaO                            H3PO4                    Mg (OH)2            Mg3(PO4)2

Fe2O3                            HCl                   Al (OH)3            AlCl3

Al2O3                               H2SO4                                                      Fe2(SO4)3

BaO                             H3PO4                                                   MgCl2

                                            HCl

 

Վերջացնել ռեակցիաները, հավասարեցնել, նշել տիպերը, առանձնացնել՝ օքսիդ, թթու, հիմք, աղ:

2Ca+O2 = 2Ca+2O-2    —  միացման

3Mg(OH)2 + 2H3PO4 =  Mg3+2(PO4-3)2 + 6H2O   —   չեզոքացման

2Al + 6HCl = 2AL+3Cl3-1 + 3H2     — տեղակալման

Fe2O3 + 3H2SO4 = Fe2+3(SO4)3-2 + 3H2O     — փոխանակման

2Al (OH)3 = Al2+3O3-2 + 3H2O   —   քայքայման

 

 

Առաջադրանքներ

 

3BaO + 2H3PO4 = Ba+2Po4-3 + 3H2O         —       փոխանակման

Mg + 2HCl = Mg2+2Cl2-1 + H2                                  —           տեղակալման

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

Ձյունը եկավ՝ սպիտակը իշխեց

Սպասում էինք…
Ո՜ւռաաա, եկավ Երևան սպասված ձյունը: Առավոտյան արթնացա, ու միանգամից թռա պատուհանի մոտ: Մայրիկս երեկոյան ասել էր, որ ձյուն է գալիս, բայց մթության պատճառով չէի հասցրել տեսնել այդ ճերմակ փաթիլներին, որոնք իջել էին ներքև և սպիտակ վերմակ փռել քաղաքի վրա:
Դուրս եկանք տանից, ճանապարհին նայելով մտածում էի, թե ինչքան կարող է փոխվել քեզ հարազզատ քաղաքը, մի փոքր ձյան պատճառով: Ամբողջ շուրջս սպիտակի մեջ կորած էր: Մտածում էի, հետաքրքիր է, ինչ տեսք կունենա Երևանը՝ վերևից: Երանի թևեր ունենայինք, թռնեյինք և տեսնեյինք այդ պատկերը:

Image result for winter art

 

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Գործնական քերականություն

Ընդգծի՛ր Ա ներքին հոլովման ենթարկվող բառերը՝ գրելով հոլովված ձևերը։

  1. Օրհներգ, տուն-տան, անկյուն-անկյան, տնտեսություն-տնտեսության, շարժում-շարժման, վարարում-վարարման, քավություն-քավության, աղմուկ-աղաղակ, բարկություն-բարկության, մահ-մահվան
  2. Արյուն-արյան, տափաստան, գարուն-գարնան, շուն-շան, ձյուն-ձյան, աշուն-աշնան, ուրախություն-ուրախության, եղբայր, աշակերտություն-աշակերտության, աստղանկար
  3. Սյուն-սյան, անուն-անվան, խոխոջյուն, հնչյուն, հեռագրատուն-հեռագրատան, եռանկյուն-եռանկյան, ապաստարան, խորամանկություն-խորամանկության, մահկանացու, ջրվեժ
  4. Դոփյուն, խիզախություն-խիզախության, դղրդյուն, հայրանուն-հայրանվան, շարասյուն-շարասյան, լող, բազմանկյուն-բազմանկյան, ձուկ-ձկան, դաշտամուկ-դաշտամկան, ուրախություն-ուրախության
  5. Անկյուն-անկյան, շուն-շան, փոստատուն-փոստատան, ձմեռ-ձմռան, շնաձուկ-շնաձկան, հաստատություն-հաստատության, պախուրց, ուսուցում, մանուկ-մանկան, իմացություն-իմացության, թագուհի
  6. Ամառ-ամառվա, լուսանկարչական-լուսանկարչության, անձկություն-անձկության, հաստատուն, երբ, ջրշուն, անպետք, կորյուն, թողտվություն-թողտվության, շարասյուն-շարասյան։

2. Փակագծերում տրված տարբերակներից ընտրի՛ր և ընդգծի՛ր ճիշտը։

  1. Այդպես արեց այն (հույսով, հոսով), որ հաջողության կհասնի։
  2. Այս սկավառակը պիտի վերադարձնեմ մեր դասարանցի (Մանուկին, Մանկանը)։
  3. Նունիկը («Բարի գիշերի», «Բարի գիշերվա») ոչ մի հաղորդում բաց չի թողնում։
  4. Նազենին ունի (առաջվանից, առաջուց) ավելի խնամված տեսք։
  5. Վաղը իմ ընկերոջ՝ (Գալստյան, Գալուստի) ծննդյան տարեդարձն է։
  6. Տնօրենի (զգուշացմանից, զգուշացումից) հետո ես դասերից այլևս չբացակայեցի։
  7. Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։
  8. Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։
Рубрика: Պատմություն

«Այլընտրանքային պատմություն նախագիծ»|«Կրոններ» — «Համաշխարհային կրոններ» / Իմ ուսումնասիրությունները

Իմ կարծիքը «Կրոն, համաշխարհային կրոններ» թեմայի շուրջ

«Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակներում ընտրեցի «Կրոն/Համաշխարհային կրոններ» թեման, քանի որ, դեռ մանկուց ինձ հետաքրքրել է հավատքի և կրոնի գաղափարը: Մանկուց, ծնողներիս հետ հաճախել եմ Հայ Առաքելական եկեղեցի, մասնակցել եմ պատարագների, եկեղեցական ծիսակատարությունների, բայց միշտ ինչ որ պայքար է մեջս եղել, թե արդյոք սա է այն իրական և վեհ գաղափարը, որին պետք է հավատալ և այդ հավատքի ուժով ապրել: Նախկին դպրոցում անցնում էինք «Հայոց եկեղեցու պատմություն» դասաժամը, և ես գերազանց էի սովորում այն: Չորրորդ դասարանում սկսել էի ուսումնասիրել Բուդդիզմը (մայրիկիս հետ միասին), և ահա այդ ժամանակվանից սկսեցի մտածել, որ յուրաքանչյուր կրոն հատուկ է տվյալ տարածաշրջանի, տվյալ ազգի համար: Ինչու ենք մենք, կամ կաթոլիկներն ու ուղղափառները հավատում Հիսուս Քրիստոսին, սուրբ երրորդությանը, իսկ մուսուլմանները, բուդդիստները կամ հինդուիստները՝ այլ աստվածների կամ փիլիսոփայության: Եվ ամեն ազգի կրոն սազական և համապատասխան է տվյալ ազգին: Օրինակ՝ մենք չէինք կարող լինել բուդդիստ, որովհետև Բուդդիզմը փիլիսոփայություն է, իսկ մենք աստված պաշտող ազգ ենք: Նույն կերպ՝ մուսուլմանները չէին կարող քրիստոնյա լինել, որովհետև Իսլամը, որպես արաբական ցեղերին միավորելու միջոց, ստեղծվեց վեցերորդ դարում, երբ Քրիստոնեությունն արդեն կար, և ավելի խիստ կանոններով կրոն էր պետք, որպեսզի այդ ցեղերը միավորվեին:
Դեռ շատ տարիներ ունեմ, որպեսզի ուսումնասիրեմ և հետևություններ անեմ, թե ինչու և ինչպես են առաջացել այդ կրոնները հենց այդ տարածաշրջաններում, բայց մի բան եմ հասկանում, որ կրոնը, հատկապես պետական կրոնը ուժեղ գործիք է՝ մարդկանց հնազանդեցնելու, մեղավորության զգացումի մեջ միշտ պահելու համար: Բայց ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտ է և կարևոր որևէ բանին հավատալը՝ լինի դա պետական կրոն, հավատալիք, թե փիլիսոփայական ուղղություն:

Համաշխարհային երեք կրոնները

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի): Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը կարելի է դասակարգել.
1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ)
2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ)

3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)։

Համաշխարհային կրոնների մասին՝ այստեղ:

Համաշխարհային կրոններ. տարբերություններ և նմանություններ:

Ուսումնասիրելով համաշխարհային կրոնները, հետաքրքիր էր կարդալ երեք ամենաազդեցիկ կրոնների միջև ընդհանրությունների և տարբերությունների մասին: Իմ պրպտումների արդյունքում գտա հետևյալ նյութերը, որոնք ներկայացնում եմ իմ խմբագրությամբ, բայց առանց մեկնաբանության: Քանի որ տվյալ նյութը հետաքրքիր է, տարբեր աղբյուրներից ուսումնասիրություններս կշարունակեմ նաև հետագայում:

Համաշխարհային կրոնների տարբերությունների և նմանությունների մասին՝ այստեղ:

Рубрика: Հասարակագիտություն

Ի՞նչ տեղեկություններ ունեք Հայաստանում ընտրությունների վերաբերյալ: Ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր հանրապետությունում և այլ երկրներում տեղի ունեցող ընտրությունների միջև

Ընտրությունները ժամանակակից հասարակության կյանքում ունեն մեծ դերակատարում, նրանք են այսօր հանդիսանում քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևոր մեխանիզմը։ Բացի այդ, ընտրություններն են միակ օրինական ճանապարհը ինչպես իշխանության ձևավորման, այնպես էլ նրանց փոփոխելիությունը ապահովելու համար։ Ընտրությունները թույլ են տալիս պարբերաբար որոշել հասարակական տրամադրությունները և նախասիրությունները, որոշել հասարակության քաղաքական կամքը և ժողովրդին մասնակից դարձնել տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Ծնողներիս հետ բազմիցս մասնակցել եմ Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր՝ նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Ամեն անգամ, մինչ ընտրությունները, համացանցով և ԶԼՄ-ներով հետևում էինք նախաընտրական տրամադրություններին, և ամեն անգամ մասնակցում՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ արդար ընտրություններ տեղի կունենան ՀՀ-ում: Սակայն, դեռ ընտրությունների օրը չվերջացած, արդեն խորը հիասթափություն ենք ապրում, որ կրկին խաբվեցինք, կրկին անիմաստ պայքարեցինք: Միևնույն է, ՀՀ-ում հաղթում է միայն մեկ ուժ. դա իշխանամետ ուժն է, որն ունի անսահման հնարավորություններ՝ կաշառքի, կեղծիքի, վախեցնելու և ստիպելու ուժը կիրառելով նորից ու նորից իշխանության գալ: ՀՀ-ում այնքան հեշտությամբ են մարդկանց «համոզելով կաշառում», որ անգամ ընտրակաշառք վերցնող մասսային պետք չէ փնտրել և գտնել, նրանք անձամբ են ներկայանում ընտրակաշառք մուրալու: Եվ այդպես, այդ չարաբաստիկ «ընտրակաշառվողների» պատճառով, մենք կրկին ապրում ենք այն երկրում, որը եղել էր մինչ ընտրությունները, և էլի ոչինչ չի փոխվում: Օրեցօր ավելացող թանկացումներ, ծանր սոցիալական վիճակ, գործազրկություն և այլն, և այս ամենում ես մեղադրում եմ այն դավաճաններին, ովքեր 5-10 հազար դրամի համար վաճառում են իրենց ձայները, իսկ մենք՝ դրա հետևանքում ստիպված ապրում ենք այս դժվար պայմաններում:
Մեր այսօրվա առաջադրանքի թեման էր. ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր հանրապետությունում և այլ երկրներում տեղի ունեցող ընտրությունների միջև:
Ցավոք սրտի, ՀՀ-ում և այլ երկրներում ընտրությունների միջև ոչ մի ընդհանրություններ չեմ կարող նշել, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունները ոչ մի ընտրությունների նման չեն, թեև միջազգային դիտորդները արձանագրում են, որ «թափանցիկ ընտրություններ» են տեղի ունեցել, այնուամենայնիվ, նրանք չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների նախորդ օրը, երբ թաղերում մարդիկ հերթ են կանգնում իրենց ընտրակաշառքը վերցնելու համար:
Մենք տեսնում ենք նաև Եվրոպական երկրների ընտրությունները, թե ինչքան ազնիվ և դեմոկրատական են տեղի ունենում, թե գործող նախագահը ինչ հանգիստ և ուրախ իր իշխանությունը հանձնում է արդար ճանապարհով ընտրված հաջորդ նախագահին:
Մենք այս տարի տեսանք նաև ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրությունները: Մարդկանց դժգոհ բազմությունները, ովքեր փողոցներ էին դուրս եկել, մի պահ ինձ հիշեցրեց ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունները, երբ անարդարությունից դժգոհ մարդիկ փողոց են դուրս գալիս, բայց միևնույն է նրանց ձայնը անտեսվում է, և էլի իշխում է այն մարդը կամ կուսակցությունը, որը պետք է հաղթեր ի սկզբանե:

Рубрика: Français

Նամակ Ձմեռ Պապին / Lettre au Père Noël

Բարև  սիրելի Ձմեռ Պապ:
Իմ անունը Դավիթ է, ես 13 տարեկան եմ, ես ապրում եմ Հայաստանում: Այս տարի ոչինչ չեմ ուզում, միայն խնդրում եմ երջանկություն պարգևիր ընտանիքիս:
Image result for christmas
Bonjour Cher Père Noël!
Je suis David, j’ai 13 ans, j’habite en Arménie. Cette année, je ne veux rien, seulement s’il vous plaît offrez à ma famille le bonheur.