Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Հովհ․ Թումանյան — «Անուշը» | Վերլուծություն

  • Ընդհանուր տեղեկույթ գրի՛ր պոեմ հասկացության և տեսակների մասին
    Պոեմը՝ չափածո մեծածավալ ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։
  • Հայրենի բնաշխարհի նկարագրությունը պոեմում․ հատվածների մեջբերում.
    Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,
    Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
    Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում,
    Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում
    Պերճ Արագածի նազելի դըստեր,
    Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ,
    Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
    Փաղցըրին բերին անառիկ Լոռի:
  • Սիրո թեման պոեմում։
    Սիրո թեման պոեմի հիմնական թեման է: Պոեմի հիմնական հերոսների նվիրական, անդավաճան, ինքնամոռաց սիրո պատմությունը և’ գեղեցիկ է, և’ հուզիչ, և’ դաժան:
  • Նահապետական գյուղի ադաթների և սովորույթների արտացոլումը պոեմում
    Պոեմում գործողություններն ընթանում են Լոռվա գյուղերում, ուր իշխում էին նահապետական սովորույթները: Որտեղ ամոթ էր, որ երիտասարդ աղջիկը սիրած տղա ունենար, առավել ևս, հանդիպեր նրա հետ: Որտեղ գոտեմարտում պարտվելը մահացու վիրավորանք և անպատիվ բան էր: Որտեղ ընտանիքի քույրը, դուստրը պետք է ենթարկվեր եղբոր և հոր կամքին, և իր խոսքի իրավունքը չուներ:
  • Ի՞նչ ծեսերի նկարագրություն կա պոեմում
    Պոեմում կան հայկական ծեսերի մի քանի նկարագրություններ: Ջան Գյուլումը- Համբարձման տոնը: Հարսանեկան արարողության ժամանակ` Կոխը, որպես ուժերի ցուցադրում: Վիճակ գցել Համբարձման տոնին հաջորդող արարողություն:
  • Բնութագրի՛ր Մոսիի, Սարոյի, Անուշի, Սարոյի մոր կերպարները
    Մոսին` Անուշի եղբայրը, ուժեղ, հաղթանդամ գյուղացի երիտասարդ հովիվ, ով չէր սիրում պարտվել, հիշաչար էր և վրեժի ծարավ: Սարոն` Անուշի սիրած տղան, ով նույնպես հովիվ էր, ուժեղ և անպարտելի, սիրահար պոետ, ով սարերում իր ոչխարներին արածեցնելիս երգեր էր երգում իր սիրո մասին: Անուշ` պոեմի հերոսուհին, ով անվախ ու համարձակ աղջիկ էր, ով հավատարիմ և նվիրված սիրում էր իր Սարոյին, և դեմ գնալով նահապետական բոլոր օրենքներին, ուզում էր սիրել և սիրված լինել: Ափսոս, որ նրանց սերը այդքան կարճ և ողբերգական եղավ: Սարոյի մահից հետո, Անուշն էլ ինքնասպան է լինում, քանի որ կորցրել էր հոգեկան հավասարակշռությունը Սարոյի մայրը` սգավոր խեղճ կին, ով որդու մահն էր սգում, ու ծնկներին տալիս:
  •  Անուշի կերպարը ժամանակի մեջ. ինչո՞վ Անուշը տարբերվեց իր ժամանակի աղջիկներից, ի՞նչ քայլով առանձնացավ
    Անուշը տարբերվեց իր ժամանակի աղջիկներից իր համարձակությամբ, իր ինքնամոռաց սիրով ու նվիրումով:
  • Ի՞նչ կարևոր բան տվեց «Անուշը» պոեմի ընթերցումը, ի՞նչ հետաքրքիր մտքեր կառանձնացնես:
    Անուշ պոեմը գեղեցիկ էր, բայց շատ տխուր և անարդար:
Рубрика: Русский Язык

«Война»

Я не люблю войну. Да кто же любит? И до сих пор я не понимаю, как и зачем создалось война. Мужщины идут на войну и только их маленькая часть возвращятся домой. Вот, что самое печальное на войне. Когда начинается война, мир превращяется в кусок мусора, потому что когда смотриш на это с другой стороны, то это просто катострофа которую позваляют быть. Война начинается и продолжается слезами, грустными лицами, болью и кровью. Вот — почему нормальные люди не любят войну, потому что она несет собой печаль и утрату.
Хочу, чтобы на свете никогда больше не было никаких войн.

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Հովհաննես Թումանյանի նամակը Հրաչյա Աճառյանին

Հրաչյա Աճառյանին
1917թ. Օգոստոսի 11

Մեծարգո պ. Աճառյան

Ձեր՝ Թիֆլիս ուղարկած նամակը երկար ճամփորդությունից հետո հասավ ինձ: Պատասխանը արդեն գրել եմ Ն. Նախիջևան, բայց, ինչպես երևում է, դուք արդեն հեռացած եք եղել Ն. Նախիջևանից:
Էսօր էլ ստացա ձեր երկրորդ նամակը Բաքվից և շտապում եմ սրան էլ պատասխանել:
Դուք Ձեր երկրորդ նամակում հարցնում եք Հայկական համալսարանի մասին:
Հայկական համալսարանը լինի, թե չլինի՝ Ձեր խնդիրը ես համարում եմ վերջացած: Հայկազյան Ընկ.1 միայն համալսարանի համար չի, այլև նա իրենց կողմնակի պաշտոններից ազատելու է մեր գիտության, գրականության ու գեղարվեստի մարդկանց (հարկավ ոչ ամեն մեկին) և նրանց հնարավորություն է տալու, որ իրենց գործով ու իրենց մասնագիտությունով զբաղվեն:  Էդ մարդիկ պետք է ընտրվեն աշնանը, բայց էն շատ քչերից  մեկը, որոնց մասին խոսք է եղել և որոնց վիճակը նախորոշված է՝ դրանցից մեկը Դուք եք:

Ձեր առաջին նամակն ստանալուն պես Ձեր մասին գրել եմ Թիֆլիս և դեռ պատասխան չունեմ մեր նախագահից ու մարմնից (ժամանակավոր), բայց մասնավորապես ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ Դուք արդեն Հայկազյան Ընկ. ընտրած գիտնականներից մեկն եք և աշունքից ազատ պիտի զբաղվեք Ձեր մասնագիտությամբ:

Սրա միայն պաշտոնական ձևակերպությունն է մնում: Անցյալ տարի առաջին նամակն էլ, որ Ձեզ գրեցի, գրեցի հիմնադիր անդամների համաձայնությունով ու լիազորությունով:

Էս մեկ:

Երկրորդը: Համալսարանի գործն էսպես եղավ: Մի քանի նիստ ունեցանք պրոֆ. Մառի ջերմ մասնակցությամբ, կազմվեց Հայկական համալսարանի իդեալ ծրագիրը, որոշվեց աշնանից բանալ լեզվական, գրական ու պատմական ֆակուլտետները, բայց երբ խնդիրը եկավ պրոֆեսորներին՝ հայտնվեց, որ պրոֆեսուրա չկա: Որոշվեց՝ փոխանակ համալսարանը բանալու՝ առայժմ մեր գիտության մարդկանցից ոմանց հնարավորություն տալ Հայկազյան ընկ. միջոցներով՝ Ռուսաստան թե արտասահման՝ պատրաստվելու առաջիկա համալսարանի համար: Էստեղ էլ դարձյալ Ձեզ ինկատի ունենք:

Վերջապես Ձեզ ինկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս:

Ինչպես տեսնում եք, ինչ էլ որ լինի՝ Դուք այսուհետ պիտի Ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ:

Մշտական հարգանքով՝
Հովհ. Թումանյան

1.Խոսքը վերաբերում է Թումանյանի նախաձեռնությամբ 1917 թ. Հիմնված Հայկազյան ընկերության նախապատրաստական աշխատանքներին, որ սկսվել էին 1916 թվականի գարնանից: Ընկերության ծրագիրը շատ մեծ էր. հայ գրականության, արվեստի և գիտության գործիչների ապահովությունը, հայկական համալսարան և ակադեմիա հիմնելը:

Рубрика: English

Homework

Ex.2/c

  1. The nurse who saw me was very nice.
  2. That’s the office where my mother used to work.
  3. There’s a girl in my class who gets terrible headaches.
  4. My grandfather can remember the days when almost nobody traveled by plane.
  5. I know a girl whose father is teacher in your school.

Ex.3/a

  1. An ambulance is a vehicle that takes people to hospital.
  2. A patient is someone who has a health problem.
  3. An epidemic is when a very large number of people have some disease.
  4. A vaccination is something which prevents you from getting disease.
  5. A surgeon is someone who operates on people.
  6. An injection is when liquid is put into person’s arm with a needle.
  7. Antiseptic is something that you put on a cut to keep it clean.
Рубрика: Հասարակագիտություն

«Հայոց սահմանադրություննը»

Ամեն երկիր պետք է ունենա իր սահմանադրությունը, քանի որ առանց դրա այն չի կարող կայանալ: Իհարկե բոլոր երկրների սահմանադրություններն էլ կունենան և՛ առավելություներ, և՛ թերություններ: Սահմանադրության շնորհիվ երկիրը մնում է կանգուն, բոլորը հետևում են օրենքներին, երկրում տիրում է խաղաղություն: Բայց իմ կարծիքով հայոց սահմանադրությունում գերիշխում են թերությունները: Քանի որ սահմանադրության հենց գրողը, կամ գրողները չեն հավատացել, կամ ցանկացել որ այդ սահմանադրությունը գործածվի: Ճիշտ է, երկրի կանգունությունը և բնակչության խաղաղությունը սահմանադրության միջոցով է հղկվել, բայց եթե ուշադրությունդ կենտրոնացնես երկրիդ սահմանադրության վրա, իհարկե կկարողանաս օրենքների միջոցով երկիրդ դարձնել ավելի զարգացած, խաղաղ, օրինապաշտ, հավատարիմ և իհարկե միասնական:

Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Հովհ. Թումանյան — «Հառաչանք» | Վերլուծություն

  • Ի՞նչ գիտես պոեմ գրական ժանրի մասին․ գրքերից, համացանցից տեղեկություն գրի՛ր
    Պոեմը՝ չափածո մեծածավալ ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։
  • Տիրող անարդարությունների նկարագրությունը պոեմում
  • Պոեմի ո՞ր հատվածներն էին խորիմաս՝ ըստ քեզ, ինչու՞
  • Ստեղծագործական աշխատանք— Արդյո՞ք ուժեղի մոտ միշտ էլ թույլնէ մեղավոր։
Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Հովհ. Թումանյան — «Անիծած հարսը» | Վերլուծություն

  • Ի՞նչ գիտես «հեքիաթ» գրական ժանրի մասին
    Հեքիաթը բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։
  • Տրված հեքիաթում ինչպե՞ս են նկարագրված նահապետական բարքերը ընտանիքում
    Հարսը այս հեքիաթում շատ հեզ էր և խոնարհ: Իսկ սկեսուրը շատ գոռոզ էր և ինքնահավան:
  • Սկեսուր-հարս հարաբերությունների նկարագրությունը հեքիաթում
    Սկեսուրը ամեն ինչում մեղադրում էր հարսին, անիծում: Նա գտնում էր, որ հարսը իրավունք չունի ոչ մի ուրիշ զբաղմունք ունենալ:
  • Ի՞նչն է փոխվել մեր օրերում․ կա՞ փոփոխություն։
    Մեր օրերում, թերևս կան փոփոխություններ, բայց դեռ կա այդ սկեսուր-հարս անհամատեղելիությունը: Նաև տարբերվում են մեր օրերում այն պատճառով, որ բոլորը գիտակցում են իրենց իրավունքները: Հին ժամանակներում «իրավունք» հասկացողությունը չի եղել: Այդ պատճառով հարսը չի կարողացել պաշտպանել իր եսը սկեսուրի մոտ:
Рубрика: Պատմություն

Հնագույն քաղաքակրթություններ/«Այլընտրանքային պատմություն» նախագիծ

Քաղաքակրթությունները հիմնվում են խիտ բնակեցված վայրերում, որտեղ կա իշխող վերնախավ և կախյալ քաղաքային և գյուղական բնակչություն, իսկ իշխանությունը վերնախավի ձեռքում է, որն իր վերահսկողությունն է սահմանում բնության և մարդկանց վրա։ Քաղաքակրթությունների ծագման ամենավաղ շրջանը ընդհանուր առմամբ կապված է նեոլիթյան հեղափոխության վերջնական փուլերի հետ, որն ավարտվում է քաղաքաշինական հեղափոխությամբ, պետության կազմավորմամբ, քաղաքական զարգացմամբ և իշխող վերնախավի առաջացմամբ։ Նախկին նեոլիթյան տեխնոլոգիաներն ու ապրելակերպը ստեղծվել էր Մերձավոր Արևելքում (օրինակ, Գյոբեկի Տեպեում, մոտ մ. թ. ա. 9130 թվականից), այնուհետև Չինաստանի Դեղին գետի և Յանցզի գետերի շրջանում (օրինակ, Պինտտուշակյան մշակույթը մ. թ. ա. 7500 թվականին) և ավելի ուշ՝ այնպիսի վայրերում, ինչպիսին են հյուսիսարևելյան ամերիկյան քաղաքակրթությունը և Մեզոամերկան։ Աղբյուրը՝ Վիքիպեդիա
Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին պարզաբանել է քաղաաքակրթական պրոցեսները իր բազմաբնույթ «Պատմության հետազոտություն» աշխատության մեջ, որում ցույց է տվել 21 քաղաքակրթությունների զարգացումն ու անկումը և հինգ «կալանավորված» քաղաքակրթությունները: Ըստ Թոյնբիի՝ քաղաքակրթություններն ընդհանրապես թուլացել են և անկում ապրել ստեղծագործական փոքրամասնության անհաջողությունների պատճառով՝ պայմանավորված բարոյական ու կրոնական անկմամբ, այլ ոչ թե տնտեսական և էկոլոգիական պատճառներով։

Լեմուրիա
Հիպերբորեա
Ատլանտիդա
Այլ քաղաքակրթություններ
Ահա մի քանի հարյուրամյակ է, որ թեժ քննարկումներ և վեճեր են գնում այն թեմայի շուրջ, թե ինչ են իրենցից ներկայացնում Լեմուրիան, Հիպերբորիան, Ատլանտիդան և այլ միթոսական (мифические) քաղաքակրթությունները, որոնք ջրի տակ են անցել ինչ-որ հրեշավոր աղետների արդյունքում:
Լեմուրիա՝ միթոսական խորտակված մայրցամաք՝ Հնդկական օվկիանոսում: Անվանումը կապված է մադագասկարյան պրիմատների՝ լեմուռների հետ, որոնք ոչ մի տեղ չեն հանդիպում: Այստեղից էլ լեմուրյան հիպոթեզի կողմնակիցները եզրակացնում են, որ Մադագասկար կղզին հանդիսանում է այդ խորտակված մայրցամաքի մասը: Ընդ որում կղզու արմատական բնակչությունը անտրոպոլոգիական տեսանկյունից մոտ է Ինդոնեզիայի բնակչությանը, քան աֆրիկյան նեգրոիդներին:
Ի տարբերություն Ատլանտիդայի, Լեմուրիայի փնտրտուքնրով գիտական արշավներ չեն եղել: Իրականում Հնդկական օվկիանոսի հատակում չկան կործանված կղզու հետքեր:

Աղբյուրը՝ Лемурия: