Рубрика: Ճամբարային օրեր

Ճամբարի ամենաուրախ օրը

Այսօր երեխաները բերել էին մարզական հագուստներ, քանի որ մենք պետք է խաղայինք մեր ամենասիրելի խաղը՝ ֆուտբոլ: Բաժանվեցինք թմերի և սկսեցինք խաղը: Շատ բուռն էմոցիաներով խաղ ստացվեց: Բոլորը բողոքում էին մրցավարից, քանի որ մեր կարծիքով նա անարդար էր: Խաղի վերջանալուց հետո բոլորս նորից հաշտ էինք: Այնուհետեև փոխեցինք մեր մարզական շորերը առորյա շորերով և ուղևորեցինք  դասարան՝ հանգստանալու: Քիչ անց իմացանք, որ պետք է ուղևորվենք հյուսիսային, այսինքն գեղարվեստի դպրոց: Այնտեղ մասնակցեցինք կլոր սեղանին և ետ եկանք մայր դպրոց: Օրվա վերջում գնացինք սուպերմարկետ, գնումներ կատարեցինք, քանի որ պետք է դպրոցում պատրաստեյինք Հոթ-դոգներ և վաճառեյինք: Դպրոց հասնելուն պես միանգամից անցանք աշխատանքի: Պատրաստեցինք շատ մեծ և ախորժելի Հոթ-դոգներ: Բոլոր երեխաները գնեցին: Շատ ուրախ օր էր:

Оставьте комментарий