Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

Գարնան գալուն սպասելով

Այս տարին շատ յուրահատուկ էր։ Ձմեռը շատ երկար տևեց․․․ Այսքան ժամանակ մենք գարնան գալիքի սպասումով դիմանում էինք այս դաժան ցրտին։ Այսօր  մարտի մեկն է, սակայն, այդպես էլ չենք զգում դեռ գարնան շունչը։ Դեռ մառախուղը, ցուրտը և չհալված ձյունը կարծես ստիպեն, որ մնաս ձմեռվա մռայլ օրերի մեջ, և էլի սպասես․․․ Ահա այդ ամենն էլ մեր տրամադրությունը ավելի է վատեցնում, սկսում ենք ավելի ագրեսիվ լինել, հաճախ հիվանդանալ և այլն։ Մենք անընդհատ փորձում ենք որևէ ձևով գարունն ավելի մոտեցնել մեզ․ օրինակ՝ ես ամեն օր մայրիկիս ձնծաղիկներ եմ նվիրում, տանը ընտանիքով գարնան մunnamedասին հետաքրքիր վավերագրական ֆիլմեր ենք դիտում, ուրախ երաժշտություն լսում, գարնան մասին երգում, արտասանում, այս շարադրությունը, որի մեջ նույնպես մեծ հույս և հավատ կա գարնան գալու համար։
Ինձ թվում է, որ գարնան գալուն պես ամբողջ ժողովրդի դեպրեսիան կմաքրվի, կսկսենք դրական մտածել, ավելի ուրախ լինել, ավելի քիչ հիվանդանալ։ Եկեք հավատանք գարնան գալիքին, որպեսզի այն ավելի ու ավելի մեզ մոտենա։

Оставьте комментарий