Рубрика: Կենսաբանություն

Հետաքրքրաշարժ տեղեկություններ նյարդային համակարգի մասին:

Մարդու մարմնում կան միլիարդավոր նյարդային բջիջներ: Գերազանցում են արդյոք իրենց թվով` «Ծիր Կաթին» գալակտիկայի աստղերին, վիճելի հարց է: Միայն գլխուղեղը բաղկացած է 100 միլիարդ նեյրոններից: Եթե այդ բոլոր նեյրոնները շարքով դասավորենք, ապա նրանց երկարությունը կկազմի 966 կմ:
Նյարդային համակարգը ընդունակ է իմպուլսներ փոխանցել 100 մետր վայրկյանում: Իրականում, հաղորդագրության փոխանցման արագությունը կարող է հասնել մինչև 290կմ/ժամի: Հայտնի է, որ երբ երեխան դեռ գտնվում է մոր արգանդում, նրա նեյրոնների քանակը ավելանում է րոպեում 250000 արագությամբ: Երեխայի ծնվելու պահին, նրա գլխուղեղը կազմված է լինում արդեն 10 միլիոն նյարդային բջիջներից: Ինչպես նաև հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում նորածնի գլխուղեղը մեծանում է երեք անգամ, իսկ ծռրանալուն զուգընթաց, մարդու գլխուղեղը փոքրանում է յուրաքանչյուր տարի մեկ գրամով: Հասուն տղամարդկանց մոտ գլխուղեղը կշռում է 1375 գրամ, երբ կանանց մոտ այն 1275 գրամ է: Ամենածանր գլխուղեղը աշխարհում կշռում է 2012 գրամ, այն եղել է ռուս գրող Իվան Տուրգենևի գլխուղեղը: Եվս մեկ ուշագրավ փաստ, տղամարդկանց գլխուղեղում 6,5 անգամ շատ է մոխրագույն նյութը, քան կանանց մոտ, իսկ կանանց մոտ 10 անգամ ավելի շատ է սպիտակ նյութը քան տղամարդկանց մոտ: Գլխուղեղի աջ կողմը կառավարում է նրա մարմնի ձախ կողմը, իսկ ձախ կիսագունդը կառավարում է մարմնի աջ կողմը:
Քանի որ նյարդային համակարգը հանդիսանում է օրգանիզմի կարևորագույն բաղկացուցիչ մաս, ապա նրա վնասվածքը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Բացի այդ, կենտրոնական նյարդային համակարգը սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն վերականգնվելու համար: Այդ պատճառով, նյարդային համակարգը գտնվում է ապահով պաշտպանության տակ` մարդու կմախքային համակարգի տակ:
Աղբյուրը՝ այստեղ
maxresdefault
Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Ավ․ Իսահակյան «Համբերանքի չիբուխը» | Վերլուծություն

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
    Ավետիք Իսահակյանը հիշում է իր մանկությունը, թե ինչպես էր ժամանակին այցելում Օհամ-ամիյի ջաղացը:
  2. Նկարագրի՛ր պատմվածքի հերոսներին։ Ինչպիսի՞ն էր Օհան-ամու կերպարը։ Կարող ես նկարել նրան՝ ըստ քո պատկերացումների։
    Օհան-ամուն պատկերացնում եմ, ինչպես մի բարձրահասակ, թիկնեղ տղամարդու, ոսկե մազերով, կապույտ աչքերով և միշտ ժպիտը դեմքին:
  3. Դուրս գրի՛ր հատվածներ, որոնք քեզ համար հետաքրքիր էին, ասելիք, խորհուրդ ունեին։
    «Իմ փափախս գտեք, տվեք՝ դնեմ, ուրիշը չեմ ուզե։ Իմ փափախս վեցը հատ աբասի արժեր»:
    Ասլանի մասին —  «Թագավորի պալատն էլ տանես ու ամեն օր հավ ու լոր տաս, էլի պտի պրծնի, գա»։
  4. Լեզվական առաջադրանք — պատմվածքից դուրս գրի՛ր ածանցավոր և բարդ ածանցավոր բառերը առանձին շարքերով։
    ծաղկած
    անհունություն
    նահապետական
    կաշառված
    փախստական
    թողություն
    կնճռոտված
    ջահելություն
    կապտավուն
    բացակայություն
Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ուսուցողական

Վահան Տերյան «Աշնան»

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…