Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Ավ․ Իսահակյան «Համբերանքի չիբուխը» | Վերլուծություն

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
    Ավետիք Իսահակյանը հիշում է իր մանկությունը, թե ինչպես էր ժամանակին այցելում Օհամ-ամիյի ջաղացը:
  2. Նկարագրի՛ր պատմվածքի հերոսներին։ Ինչպիսի՞ն էր Օհան-ամու կերպարը։ Կարող ես նկարել նրան՝ ըստ քո պատկերացումների։
    Օհան-ամուն պատկերացնում եմ, ինչպես մի բարձրահասակ, թիկնեղ տղամարդու, ոսկե մազերով, կապույտ աչքերով և միշտ ժպիտը դեմքին:
  3. Դուրս գրի՛ր հատվածներ, որոնք քեզ համար հետաքրքիր էին, ասելիք, խորհուրդ ունեին։
    «Իմ փափախս գտեք, տվեք՝ դնեմ, ուրիշը չեմ ուզե։ Իմ փափախս վեցը հատ աբասի արժեր»:
    Ասլանի մասին —  «Թագավորի պալատն էլ տանես ու ամեն օր հավ ու լոր տաս, էլի պտի պրծնի, գա»։
  4. Լեզվական առաջադրանք — պատմվածքից դուրս գրի՛ր ածանցավոր և բարդ ածանցավոր բառերը առանձին շարքերով։
    ծաղկած
    անհունություն
    նահապետական
    կաշառված
    փախստական
    թողություն
    կնճռոտված
    ջահելություն
    կապտավուն
    բացակայություն

Оставьте комментарий