Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն, Ստեղծագործական

2017թ.-ի իմ ձեռքբերումները

Էհհհ… Անցավ հերթական տարին: Բայց այս մեկը մյուսների նմանը չէր: Այս տարին գիտելիքով և ձեռքբերումներով լի տարի էր:
2017-ին ես առաջին անգամ միայնակ՝ առանց ծնողներիս, ապրեցի 8 օր: Այդ 8 օրերն էին, որ ինձ կոփեցին և փոփոխեցին: Այդ անմոռաց 8 օրերն էին, որոնք անցկացրեցի Իզմիրի տիեզերագիտական ճամբարում՝ ընկերներիս և սիրելի ուսուցիչներիս հետ: Այնպիսի հիշողություններով և տպավորություններով վերադարձա, որոնք կյանքում չի մոռացվի:
Անցած տարում ես վերջապես ուժերս հավաքեցի և դարձա առաջին կարգի դափնեկիր «Վերածնունդ» միջազգային փառատոնում: Եվ ահա, Դեկտեմբերին ես կրկին գրավեցի առաջին կարգի դափնեկրի կոչումը, նաև ստացա երկու պարգևատրում… Ուղղակի հրաշալի էր. ես պետք է նվագեի Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ, բացի այդ, ինձ նվիրեցին գումար, որով ես կարող էի գնել ինչ ցանկանայի՝ երաժշտական խանութից:
2017թ.ին կրթահամալիրում նախագծային ուսուցման պրոցեսին իմ ակտիվ մասնակցության շնորհիվ արժանացա «Ձմեռ պապ-2018» մրցանակին, որի համար նույնպես շատ ուրախ եմ:
Հաջողություններով և ձեռքբերումներով լի տարի ունեցա, որի համար շնորհակալ եմ և՛ ծնողներիս, և՛ ուսուցիչներիս: Հավատում եմ, որ 2018թիվն էլ չի զիջի նախորդ տարվան, և էլ ավելի մեծ հաղթանակներ դեռ կունենամ: