Рубрика: ,,Ուսումնական ձմեռ,, նախագիծ

Մեր օրը Հանրային ռադիոյում

Այսօր շատ կարևոր ճամբարային օր էր։ Պետք է գնայինք Հանրային ռադիո, որպեսզի ներկայացնեինք մեր Ձմեռային ուսումնական ճամբարը՝ կազմակերպման ողջ ընթացակարգով ու նախագծերով։ Բոլորս էլ շատ ոգեշնչված էինք, քանի որ միայն այն միտքը, որ պետք է ռադիոյով մեր ձայնը լսվեր, արդեն ուրախացնում էր։
Հանրային ռադիոյում մեզ շատ ջերմ ընդունեցին։ Բոլորին շատ հետաքրքրեց մեր Ձմեռային ուսումնական ճամբարը, հատկապես նախագծերը։
Մենք պատմեցինք, թե ինչով ենք զբաղվում ճամբարի ընթացքում։ Ռադիոյի աշխատակիցներին առանձնապես հետաքրքրեց մեր նախագծերից մի քանիսը՝ <<Երևան 2800>>, <<Քաղաքը բաց արվեստանոց>>, դիջիթեքյան և բնագիտատեխնիկական ստուգատեսները։
Մենք սիրով պատմեցինք մեր ճամբարային գործունեության մասին, և, իհարկե, մանրամասն նկարագրեցինք նախագծերի բովանդակությունը։
Պատմեցինք նաև մեր հյուրերի մասին, որոնք շատ հաճախ են այցելում կրթահամալիր։ Ուրբաթ առավոտյան, երբ ռադիոյի եթերով կլսենք ինքներս մեզ, նորովի կբացահայտենք մեզ և մեր ձմեռային ճամբարի ողջ հաճույքը։

Оставьте комментарий