Рубрика: «Ձմեռ պապ 2018»

Անչափ ուրախ և շնորհակալ

Մեր ուրախ ձմեռային ճամբարի ուրբաթ օրն էր: Ամանորյա տոները դեռ չէին ավարտվել, բայց ես հույս էլ չունեի, որ էլի նվեր կստանամ Ձմեռ պապուց: Եվ բոլորովին անսպասելի, Միջին դպրոցի գրասենյակում, ընկեր Անին ինձ հայտնեց, որ նվեր ունեմ Ձմեռ պապուց:
Սկզբում չէի հավատում, որ հենց ես եմ ստանալու՝ այդ «ինչ-որ նվերը»:
Փաստորեն արժանացել էի «Ձմեռ պապ 2018» պարգևին, ինչն անչափ անսպասելի էր, և նույնքան հիանալի: Ուրախությունս կիսեցի ընկերներիս հետ, այնուհետև տուն գնալու ճանապարհին դեռ չէի հավատում, որ հենց ինձ հետ էր դա կատարվել, որ հենց ես էի պարգևատրվել:
Շնորհակալ եմ իմ կրթահամալիրին, իմ բոլոր դասավանդողներին, ութերորդցիներիս կազմակերպիչ ընկեր Վարդուհուն, Միջին դպրոցի տնօրեն Մարգարիտ Սարգսյանին, և իհարկե Տիար Բլեյանին, ում հրամանի շնորհիվ եմ պարգևատրվել:
Իմ կյանքում երկրորդ նմանատիպ օրն էր Հունվարի 12-ը, առաջինը՝ 2017-ի Դեկտեմբերի 15-ն էր, երբ հաղթեցի միջազգային մրցույթում և կրկին պարգևատրվեցի:
Անչափ ուրախ եմ և շնորհակալ: Խոստանում եմ չթուլանալ, ակտիվ մասնակցել իմ սիրելի կրթահամալիրի կյանքին, լինել նրա անխափան մեխանիզմի մի մասնիկը:

Оставьте комментарий