Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Առակներ/Պաուլո Կոելիո

«Հիշելու ունակություն»

Պաուլո Կոելիոյի «Հիշելու ունակություն» առակի մեջ նկարագրվում է մարդկանց ընկալումների տարբերությունները: Այս առակը շատ նման է մեկ այլ առակի՝ ջրով բաժակի մասին. դրական մտածելակերպով մարդիկ տեսնում են ջրով կիսով չափ լիքը բաժակ, իսկ բացասական ընկալում ունեցող մարդիկ նույն բաժակը համարում են կիսով չափ դատարկ: Այս առակի հիմքում ընկած է մարդկանց դրական և բացասական մտածելակերպի կարևորությունը:

«Հոգևոր զարգացման խարույկ»

Առակի իմաստը կայանում է նրանում, որ այն մարդը, ով ուզում է հոգևոր զարգացման ուղղի անցնել, նա պետք է շատ դժվարին ճանապարհ հաղթահարի, իսկ երբ հաղթահարի, շուրջ բոլորը կլուսավորվի: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնուրույն անցնի այդ ուղղին: Ուրիշի հրամցրած հոգևոր սնուննդը կարող է կեղծ լինել, քանի որ մարդը ինքը պետք է վառի իր հոգու կրակը, և լուսավորի իր հոգու խավարը:

«Դա հնարավոր չէ»

Առակի իմաստը հոտևյալն է. մարդու զարգացման ճանապարհին կարող են շատ խոչընդոտներ հանդիպել: Սակայն, եթե մարդը հավատա, որ կարող է հաղթահարել դրանք, նա կհասնի իր նպատակին: Առակում շատ կարևոր էր, որ գրությունը «դա հնարավոր չէ», դռան վրա էր, այլ ոչ պատի, այսինքն դուռը հնարավոր է բացել, թեև մեծ ցանկության դեպքում պատն էլ հնարավոր է քանդել: Նաև շատ կարևոր է, երբ մարդու զարգացման ճանապարհին նրան ուղեկցում են իմաստուն ուսուցիչներ:

 

Առակներև կարող եք կարդալ սեղմելով այստեղ!

 

 

 

Рубрика: Français

Se presenter

Իմ անունը Դավիթ է: Ես տասներկու տարեկան եմ: Ես ապրում եմ Երևանում: Հայրս աշխատում է, մայրս չի աշխատում: Ես  ունեմ 2  քույր, 3 եղբայր: Ես  գնում եմ  դպրոց: Ես 6-րդ դասարանում եմ սովորում: Եղբայրս փոքր է, նա չի գնում դպրոց: Նա 4 տարեկան է:

Je m’appelle David. J’ai douze ans. J’habite à Yerevan. Mon père travaille, ma mère ne  travaille pas. J’ai deux soeurs et trois frères. Je vais à l’école. Je suis en sixième classe. Mon frère est ptit, il ne va pas à l’école. Il a quatre ans.