Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Հովհաննես Թումանյան «Դառնացած ժողովուրդ» | Վերլուծություն

Հովհաննես Թումանյանը դեռևս 1910 թվականին խոսում է մեր ազգային այնպիսի թերության մասին, ինչպիսին է` նախանձը: Հոդվածը կարդալիս ցավ էի զգում, հատկապես, երբ գիտակցում ես, թե որ թվին է խոսել մեծն գրողը այդ մասին, և այժմ որ թիվն է, ու դեռ ոչինչ չի փոխվել: Դեռ ավելացել է այդ չարությունն ու նախանձը, այդ դառնությունն ու թույնը: Հատկապես կարևորեցի այն միտքը, որ նա փոխաբերական իմաստով համեմատում է վարունգի տրորված թուփից հետո վարունգի դառնությունն ու մեր ազգի անընդհատ տրորված լինելը. «Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան»։
Ցավոք սրտի, ուրիշների կողմից այդքան «տրորված» լինելով, էլի ոչինչ չսովորեցինք: Շարունակում ենք միմյանց նախանձել, ատել, առաջ ընկնել` ամեն գնով, ստել, կեղծել, ու այդքանից հետո ձևացնել, թե ամեն ինչ լավ է, մենք սուրբ ենք, մենք քրիստոնեա ենք: Ցավոք սրտի, մեկ դարից ավել է անցել մեծն Թումանյանի մտահոգությունից, բայց ոչինչ չենք սովորել, և ոչինչ չի փոխվել:

Հոդվածը՝ այստեղ։