Рубрика: Français

Կլոդ Մոնե

Image result for Claude Monet en fr                  download

Կլոդ Մոնեն ֆրանսիացի նկարիչ է, նա ծնվել է 1840 թվականի Նոյեմբերի 14-ին Փարիզում, և մահացել է Ժիվերնիյում 1926թ. դեկտեմբերի 5-ին:

Կլոդ Մոնեն համարվում է իմպրեսիոնիզմի հիմնադիրներից: Նրա ընտանիքը տեղափոխվել է Նորմանդիա, երբ նա հինգ տարեկան էր: Նա անց է կացնում իր մանկությունը ծովի ափին: Երեխա ժամանակվանից նրան գրավել է նկարչությունը:
Մոնեն բազմաթիվ անգամ նկարել է մի երիտասարդ կնոջ, որի անունը Կամիյ էր, նրանք ամուսնանում են և ունենում են մի որդի: Մոնեն այնքան է սիրում ջուրը, որ նա պատրաստում է մի նավ-արհեստանոց, որպեսզի նավարկի Սենայով:
Մոնեն վերջապես գտնում է երազանքի տունը, որը գտնվում է Փարիզի և Նորմիանդայի միջև, որն ուներ լայն պարտեզ, որտեղ կարող էին երեխաները խաղալ: Մոնեն այնտեղ նկարում է իր հանրահայտ ջրաշուշաններով նկարը:
Ֆրանսերենից թարգմանեցին՝ Առաքելյան Դավիթը, Նալբանդյան  Վիտալին, Ադիբեկյան  Արմանը, Խաչատրյան  Նարեկը և Սերգեյ Մինասյանը: