Рубрика: English

Homework

Ex.7

A/

Rule: With uncountable and plural nouns, we usually use some in positive sentences, and we usually use any in negative sentences and questions.

B/

  1. I wanted to buy some food, but I didn’t have any money.
  2. A: Have we got any homework tonight?
    B: Yes, we’ve got some grammar exercies to do.
  3. Mario bught some new socks last week, but he didn’t buy any shoes.
  4. A: Let’s listen to some music.
    B: OK. Did you bring any CDs?
  5. I’d like to make some sandwiches. The problem is I’ve got some cheese, but I haven’t got any butter.
Рубрика: Ուսումնական, Ուսուցողական, Ստեղծագործական

Ֆինլանդական երազանքը իրականություն է…

Դեռևս երկու տարի առաջ, մայրիկս իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի հոդվածով, որը Ֆինլանդական կրթական համակարգի մասին էր: Երեկոյան նա բարձրաձայն կարդաց ինձ համար այդ հոդվածը, և ես սկսեցի երազել…

Երազել, որ Հայաստանում էլ կլինեն նմանատիպ դպրոցներ, որտեղ չեն լինի դասարանային ավանդական ձևերը՝ երբ աշակերտները շարքերով լուռ նստած են և անշարժ նայում են իրենց ուսուցիչներին, ձեռք են բարձրացնում, եթե պատրաստ են, բայց նաև վախենում, որ անտեսված կմնան ուսուցչի կողմից: Որտեղ աշակերտները կարող են աշխատել փոքր խմբերով, դրանով անգամ իրենց շփման խնդիրները կհաղթահարեն: Որտեղ աշակերտը կարող է իր սեփական միտքը արտահայտել, այլ ոչ թե գրքից անգիր արած, կամ ուսուցչի կողմից պարտադրված: Որտեղ աշակերտը կարող է ելույթ ունենալ դասարանի առջև՝ ներկայացնելով իր սեփական մտահաղացում-նախագիծը, չվախենալով, որ ուսուցիչը դա պարզապես թույլ չի տա: Որտեղ ձեռագրի համար ցածր գնահատական չեն ստանա: Եվ վերջապես, ինչպես իմ նախկին դպրոցում էր, ստիպված չես լինի ամեն առավոտ շարք կանգնել, և երգել Հայաստանի Հանրապետության հիմնը:

Ֆինլանդիայի կրթական համակարգը շատ գայթակղիչ և երազանք թվացող էր, մինչև որ տեղափոխվեցի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»: Այժմ կարող եմ ասել, որ մեր կրթահամալիրի կրթական համակարգը շատ նման է իմ պատկերացրած և երազած ֆինլանդական կրթական համակարգին: Մեր կրթահամալիրը հնարավորություն է տալիս ստանալ 21 դարին անհրաժեշտ հմտություններ. լինել համակարգչից և համացանցից գրագետ օգտվող, ունենալ սեփական բլոգ, որտեղ որքան ուզես, կարող ես գրել ու ներկայացնել մտքերդ ու գիտելիքներդ, կատարել առաջադրանքներն ու նախագծերը, իսկ ուսուցիչներն էլ՝ այցելելով մեր բլոգները, կարող են ուղղորդել և խորհուրդներ տալ մեզ: Շատ ավանդական ծնողներ, լսելով մեր կրթահամալիրի կրթական համակարգի մասին, բացականչում են. «Վայ, բա որ երեխան գրելը մոռանա», իսկ ես մտածում եմ, թե ինչի համար է անհրաժեշտ լինելու գրելը, եթե 21 դարը արագ զարգանում է, և այնքան բարձր տեխնոլոգիաներ են դեռ հայտնաբերվելու, որ ձեռագիր գրելու մասին չենք էլ հասցնելու մտածել, որովհետև այն ժամանակ է խլում, իսկ ժամանակը շուտով ամենաթանկ բանն է դառնալու:

Մեր կրթահամալիրի կրթական համակարգի ամենակարևոր առավելությունն իմ կարծիքով՝ ուսուցիչ-աշակերտ կամ ինչպես մեզ մոտ ենք ասում՝ դասավանդող-սովորող համագործակցությունն է: Ինձ թվում է, երեխայի կրթվելու, զարգանալու և կայանալու ճանապարհին շատ կարևոր է, երբ մեծերը նրան մարդ են համարում, և խրախուսում են, որպեսզի հետո, երբ արդեն չափահաս դառնա, զգա իր ստացած կրթության առավելությունները: