Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

«Զատկի առիթով» Հովհաննես Թումանյան / վերլուծություն

Ցավոք սրտի հայկական իրականությունը այն է, ինչ նկարագրում էր Ամենայն հայոց բանաստեղծը: Մարդիկ հին ժամանակներից մինչև հիմա չեն հասկացել շատ տոների իմաստը և ինչպես նշել դրանք: Շատ հայ ընտանիքներ, եկեղեցական տոներին գառ էին մորթում, սեղան գցում, բարեկամներով այցելում միմյանց, և տոնը վերածում խրախճանքի: Բայց իրականում քչերն են հասկանում և գիտակցում, որ իրական տոնը պետք է լցված լինի սիրով և ջերմությամբ: Հիսուսի հարություն… Այս բառերը ասելով ես զգում եմ ուրախություն և սեր, որը ուղղված է Քրիստոսին: Ցավոք, մարդիկ այդ ամբողջ ուրախությունն ու սերը պղտորում են՝ կենդանիներին սպանելով: Կենդանի սպանելով, նրանք կարծում են, որ լավություն են անում մեր Տեր Աստծուն. «զոհաբերություն»: Բայց, եթե նույնիսկ արտաբերում ես այդ «սպանել» բառը արդեն ներսումդ սարսուռ է առաջանում: Ապա, ինչու եք այդ լավ, այդ ուրախ, այդ սիրով և ջերմությամբ լցված օրը փչացնում… Եվ դեռ կան մարդիկ, ընտանիքներ, ովքեր «հավատացյալ» լինելով, «մատաղ» են մատուցում, առանց հասկանալու, որ այդ երևույթը վաղուց արդեն կորցրել է իր իմաստը: Անգամ հոգևորականներն են ասում, որ եթե ուզում եք զոհաբերություն մատուցել ձեր Տեր Աստծուն, ապա դա կարող եք անել բարեգործության տեսքով. հիվանդին՝ դեղորայք, քաղցածին՝ կերակուր… Եկեք փորձենք տարածել այս ամենը, որպեսզի շատերը սկսեն հասկանալ եկեղեցական տոների իմաստը, առավել ևս Սուրբ Հարության տոնի, որը իմ կարծիքով ամենալուսավոր, ամենաբարի ու ամենագեղեցիկն է, և իմ ամենասիրած տոնը:

Հոդվածը՝ այստեղ:

Рубрика: Français

Les noms de professions/մասնագիտություններ

médecin — բժիշկ 
assistante — օգնական  /ասիստենտ/
professeur-դասախոս,
 secrétaire-գործավար
astronaute-տիեզերագնաց, 
instituteur-ուսուցիչ, 
dentiste-ատամնաբույժ, 
avocate-փաստաբան, 
pharmacienne-դեղագործ, 
étudiant-սովորող, 
mécanicien- ավտոմեխանիկ
Je veux devenir musicien.