Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Գործնական առաջադրանքներ

Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր, օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, տուն, ծառ, մեքենա, մարդ և այլն:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բաոերը կոչվում են պարզ ածանցավոր բառեր, օրինակ` կրակոտություն, հողեղեն, ջրեղեն, կնություն, խաղաղություն և այլն:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, տնակյաց, ճամփեզր, ոտնկայս, անտառապահ և այլն:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, գեղարվեստական, լուսանկարժական, ատամնաբուժական, բժշկագիտական և այլն:

 

Рубрика: Քիմիա

Գործնական աշխատանք` երկաթի և ծծումբի խառնուրդի բաժանումը ջրով և մագնիսով

ՍարքավորումներՍպիրտայրոց, բաժակ, մագնիս­­

Ազդանյութեր`ծծմբի  փոշի, երկաթի  փոշի, ջուր

Մենք վերցրեք  մաքուր  ծծմբի  փոշի, որին  մոտեցրեցինք մագնիսը. Ոչինչ  տեղի  չունեցավ, քանի  որ  ծծումբը  մագնիսի  կողմից  չի  ձգվում: Այնուհետև  այդ փոշին  լցրեցինք բաժակով  ջրի  մեջ: Ծծմբի  փոշին  չի  լուծվի, չի  սուզվի  և  կմնա ջրի  մակերեսին:

Վերցրեցինք մաքուր երկաթի  փոշի  ու  մագնիսը  մոտեցրեցինք այդ  փոշուն: Երկաթի փոշին  կձգվի  դեպի  մագնիսըՄինչդեռ  ջրի  մեջ  լցնելիս  այս  փոշին  նույնպես չի  լուծվի, բայց, ի  տարբերություն  ծծմբի  փոշու` կսուզվի  ու  կնստի  բաժակի հատակին:

Այժմ  խառնեցինք այս  երկու  նյութի` երկաթի  ու  ծծմբի  փոշիները: Ստացանք անհամասեռ  խառնուրդԱյս  անգամ  մագնիսը  թղթի  միջոցով  մոտեցրեցինք  խառնուրդին: Երկաթի  փոշին  կձգվի  դեպի  մագնիսն  ու  ծծումբից  կանջատվի:Կրկին  խառնեցինք  երկաթն  ու  ծծումբը. Խառնունդը  լցրեցինք  ջրի  մեջ, ձողով խառնեցինք  ու  թողնեցինք հանգիստ  վիճակում: Երկաթը  կնստի  հատակին, իսկ ծծումբը  կմնա  ջրի  երեսին:

Ահա, թե ինչ ստացվեց՝

Рубрика: Քիմիա

Գործնական աշխատանք` սպիրտի թորումը

Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ կոլբսպիրտայրոց

Ազդանյութեր`սպիրտ, ջուր

Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլայսպես  կոչված Վյուրցի կոլբի  մեջ  լցրեցինք թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը միացրեցինք սառնարանին, թեք  խողովակն  իջեցրեցինք է ընդունիչ  կոլբի  մեջԹորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևեցինք կոլբի բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Ահա, թե ինչ ստացվեց՝