Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Գործնական քերականություն

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարանջատմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելու եղանակը։
Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր, որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև տասնիներորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առընչվում է վաղնջական ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։