Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն» | վերլուծություն

Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործությունը մարդկային հարաբերությունների նկարագրությունն է փոխաբերական իմաստով։ Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ տարբեր վարպետներ՝ դերձակներ, կոշկակարներ և այլն պատվիրատուի գործը միշտ խոստացել են կատարել պատշաճ կերպով և ժամկետների մեջ։ Սակայն, որպես կանոն, նրանք գրեթե միշտ ուշացրել են պատվերները։ Եվ հաճախ այդ պատճառով տարբեր վեճեր են առաջացել։ «Շունն ու կատուն» ստեղծագործության մեջ Թումանյանը հատկապես ցանկացել է ցույց տալ շան՝ որպես հասարակ և միամիտ մարդու կերպարի, և կատվի՝ որպես խորամանկ և խարդախ կերպարի։ Եվ, ինչպես տեսնում ենք, ստեղծագործության վերջում կենդանիները և կերպարները այդպես էլ մնում են չպարզված և վատ հարաբերությունների մեջ։ Եվ շան և կատվի միմյանց հետ ընկերություն չանելը Թումանյանը բացատրում է իր գրած լեգենդի իրադարձություններով և գույներով։