Рубрика: Հայոց Լեզու/Գրականություն

Համացանցային և հեռուստատեսային լեզու

Խոսելու համար համացանցային և հեռուստատեսային լեզվի վերաբերյալ՝ նախ պետք է տեղյակ լինել տվյալ ոլորտներից։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար ես հեռուստատեսություն շատ քիչ եմ դիտում։ Հազվադեմ դիտում եմ միայն ֆիլմեր։ Համացանցում էլ հաճախ չեմ լինում, բայց ցավոք սրտի կարող եմ նշել, որ համացանցում գրեթե բացակայում է հայերենը, հատկապես երիտասարդների մոտ։ Շատ երիտասարդներ չցանկանալով և չտիրապետելով գրագետ հայերենին կիրառում են «լատինատառ» հայերենը։
Կարծում եմ, որ այդ իրավիճակը բարելավելու համար, պետք է յուրաքանչյուր մարդու մտածելակերպը փոխվի։ Պետք է գիտակցենք, որ մեր մայրենի լեզուն ավելի թանկ է և գեղեցիկ է մե համար, նաև ավելի բազմազան է, քան այն լեզուն, որը գործածում ենք։ Իսկ հիմնականում գործածում ենք կենցաղային, առորյական հայերենը, այն էլ լատինատառ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք բլոգներ և հնարավորություն, որ մեր մտքերը կարող ենք կիրթ ձևակերպել և ներկայացնել այն մարդկանց, որոնք կայցելեն մեր էջը և կկարդան մեր նյութերը։